13:07:52 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մարդկանց մեծ մասը պատրաստ է շատ քիչ բան տալ հանուն երկրի բարօրության․ Դավիթ Բաբայան

    15:01 30 Հունվար 2023

    Իրականում մարդուն շատ քիչ բան է պետք երջանկության համար, որն արտահայտվում է հատկապես ճգնաժամային ու կրիտիկական պահերին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը։

    «Միևնույն ժամանակ, մարդը պատրաստ է շատ բան տալ, շատ բան զոհաբերել երևակայական անձնական բարեկեցության համար՝ չհասկանալով, որ դա կարող է անիմաստ լինել։ Ընդ որում, մարդկանց մեծ մասը չի ցանկանում ոչինչ տալ կամ պատրաստ է շատ քիչ բան տալ հանուն երկրի ու պետության բարօրության։ Մինչդեռ, թվում էր, թե պետք է հակառակը լինի։

    Սա հայրենասիրության, պետական մտածողության առանցքային չափանիշներից է։ Ինչքան շատ հասարակությունը պատրաստ լինի տալ հանուն անձնական բարեկեցության և ինչքան ավելի քիչ՝ հանուն երկրի, այնքան ավելի թույլ և խոցելի կլինի այս պետությունը»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ