13:34:08 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Առաջարկել ենք, որ դրանից հետո աշխատանքային խմբերը նախապատրաստեն խաղաղության պայմանագրի տեքստը․ Ալիև

    23:49 6 Հոկտեմբեր 2022

    Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կրկին կհանդիպեն, Պրահայում ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Իլհամ Ալիևը։

    «Ինչպես հայտնի է, կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին հանդիպումը, և, մեր դիտարկմամբ, այդ գործընթացն ընդհատելու կարիք չկա։   

    Մոտ ժամանակներս նախարարները պետք է երկրորդ անգամ հանդիպեն, և մենք առաջարկել ենք, որ դրանից հետո երկու երկրների աշխատանքային խմբերը միասին հավաքվեն ու մի քանի օրվա ընթացքում աշխատեն խաղաղության պայմանագրի տեքստը նախապատրաստելու ուղղությամբ։ Այլ կերպ ասած, դա մեր մտադրությունն է»,- ասել է Ալիևը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ