17:49:11 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պատրաստ ենք քննարկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը երկուստեք դրական ազդակներ կան. ԱԽ քարտուղար

    12:53 28 Հոկտեմբեր 2021

    «Պատրաստ ենք սկսել հարաբերությունները Թուրքիայի հետ, քննարկել հարաբերությունների կարգավորումը»,- այս մասին հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ կառավարության նիստից հետո։

    «Սրա մասին քննարկում ենք նաև Ռուսաստանի մեր գործընկերների հետ, թե ինչպես կարող է առաջ գնալ այս գործընթացը։ Կարծում եմ, առավել արդյունավետ կլինի, որ սկսենք այդ աշխատանքները, որովհետև և՛ մենք, և՛ թուրքական կողմը նշել ենք, որ կան դրական ազդակներ և կարող ենք սկսել հարաբերությունների կարգավորումը»։

    Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվարչապետերի մակարդակով կա աշխատանքային խումբ, որը զբաղվում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցով։ Քննարկվում է սկսել նաև սահմանների գծման գործընթացը։

    «Այս հարցերը օրակարգում են և եթե Ադրբեջանը պատրաստակամություն ունենա գործընթաց սկսել և այն ավարտին հասցնել, պետք է որ որևէ խնդիր չլինի այդ հարաբերությունների կոնտեքստում»։

    Գրիգորյանը նշեց, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին ՀՀ մոտեցումը հստակ է՝ միջանցքային տրամաբանություն չի քննարկվում։ Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետի մակարդակում՝ աշխատանքային խմբում, արձանագրված է, որ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները լինելու են տվյալ պետության սուվերեն տարածքը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս