04:12:49 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սպիտակցի 18-ամյա բնակչի մոտ սառը զենք է հայտնաբերվել

    15:30 4 Հունիս 2023

    Ոստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ սպիտակցի 18-ամյա մի երիտասարդ մոտը սառը զենք է պահում: Հայտնում են ոստիկանությունից:

     

    Հունիսի 2-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է Սպիտակի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել են կռփազենք և ծալովի դանակ, որոնք վերցվել են:

     

    Կազմված փաստաթղթերն ուղարկվել է Սպիտակի քննչական բաժին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս