05:52:58 26°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մասնակից անձանց գործողություններին իրավական գնահատական կտրվի․ ՔԿ պարզաբանումը՝ Գինու փառատոնի դեպքով

    13:47 4 Հունիս 2023

    «Համացանցում տարածվող տեսանյութում դրսևորվող' Երևան քաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ հունիսի 4-ի գիշերը առերևույթ ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով)»,- հաղորդում է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը․

    Նախաքննության ընթացքում կգործադրվեն բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքի հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս