21:56:40 22°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իր «փայլուն» վերլուծություններով աչքի ընկնող բժիշկը վերլուծություն էր անում և ապացուցում, որ Նիկոլը ռուսական գործակալ է

    19:29 13 Օգոստոս 2022

    Իր «փայլուն» վերլուծություններով աչքի ընկնող բժիշկը, մի օր երկար բարակ վերլուծություն էր անում և ապացուցում, որ Նիկոլը ռուսական գործակալ է: Նա այդ թեզը ապացուցելու համար նշում էր, որ նոյեմբերի 9ի գիշերը Փաշինյանը գտնվել է ՌԴ դեսպանատան բունկերում: Երբ, ես նրան մեկնաբանթյուններում հարցրեցի,թե որտեղից իրեն նման տեղեկություն,նա ասաց, որ լսել է Վարդան(դոգ)Ղուկասյանի լայվում: Հետո բնականաբար այդ բժշկին լուրջ ընդունողները սկսեցին ծաղրել նրա գրածը և վերջինս ստիպված հեռացրեց գրառումը:

    Եթե այդ նույն բժշկին խնդրես սիրտ վիրահատել,նա կարծում եմ կհրաժարվի, քանի որ իր մասնագիտությունը եթե չեմ սխալվում աղիքային հիվանդությունների հետ է կապված: Իսկ քաղաքականությունից խոսելուց, երբ իր սխալի ադյունքում կարող է 4.000 տղա զոհվել , այդ բժիշկը և իր նման մյուս դիլետանտները երբեք չեն հրաժարվի, որովհետև եթե վիրահատելուց սպանես մեկ մարդ կդատվես, իսկ չգիտես ինչու հազարավոր տղերքին զոհելուց հնարավոր է անգամ հերոսի կոչում ստանաս:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս