05:32:01 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արմեն Փամբուխչյանն ընդունել է Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին

    19:43 24 Մայիս 2022

    Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին:

    ԱԻՆ-ից  հայտնում են, որ նախարար Փամբուխչյանը կարևորել է Արցախի գործընկերոջ հետ նման ձևաչափով հանդիպումները և հույս հայտնել, որ այն կծառայի երկու նախարարությունների միջև ավելի սերտ փոխգործակցությանը:

    Արցախի ՆԳ նախարարը բարձր է գնահատել ԱԻ նախարարության կողմից պատերազմի ժամանակ ցուցաբերված հումանիտար օգնության պատշաճ կազմակերպումը:

    ԱԻ և ՆԳ նախարարները քննարկել են մի շարք հարցեր, պայմանավորվել, որ նման հանդիպումները և անձնական շփումները կլինեն շարունակական։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ