08:35:09 6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Որոշակի լավատեսություն ունենք խաղաղության գործընթացի վերաբերյալ. Ալիև

    22:45 5 Հոկտեմբեր 2022

    Մենք որոշակի լավատեսություն ունենք խաղաղության գործընթացի վերաբերյալ: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

    «Դա գալիս է նրանից, որ վերջերս տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որն իր տեսակի մեջ առաջինն էր խաղաղության համաձայնագրի նախապատրաստման օրակարգով: Հուսով ենք, որ դա շատ ժամանակ չի պահանջի»,- գրել է Ադրբեջանի նախագահը:

    Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։  

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս