- Կոպենհագենի առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել
- ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է Ուկրաինային Բելգորոդի հրետակոծությունից հետո
- Ֆրանսիացիները մտածում են ԵՄ-ից դուրս գալու մասին
- Արգենտինայի նախագահը ճգնաժամի պայմաններում փորձում է էկոնոմիկայի նոր նախարար գտնել
- 28-ամյա չինացին Արարատի մարզում BMW-ով բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում
- Ուզբեկստանի նախագահը հայտնել է անկարգությունների ժամանակ զոհերի մասին
- Տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն
- Բեզոսը Բայդենին մեղադրել է շուկայի բազային դինամիկայի չիմացության մեջ
- Գործարկվել է Երևան-Սևան-Շորժա էլեկտրագնացքը
- Նշվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գահակալության 27-ամյակը
Ընթանում է Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը (ուղիղ)
12:31 16 Մայիս 2022
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ մայիսի 16-ին, ընթանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ Աղվան Հովսեփյանին կալանքից ազատելու մասին, ինչը, սակայն դատարանը մերժել է։
Ըստ մեղադրանքի՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու եւ այլ ձեւով հովանավորելու հետ: Նշված ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:
Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: Արդյունքում` 2008-2015թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել են ընդհանուր շուրջ 7 մլրդ դրամի անվադողեր:
Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ նույն ժամանակաշրջանում Աղվան Հովսեփյանը ապօրինի մասնակցել է Ա. Ս.-ի կողմից հիմնադրված եւս երկու ընկերության կառավարմանը, վերահսկել դրանց ֆինանսական գործունեությունը: Մասնավորապես` նշված ընկերություններին պատկանող «Վարդահովիտ» եւ «Վայոց» փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվություններ անխոչընդոտ տրամադրելու համար Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, դիմել է ոլորտում քաղաքականություն մշակող եւ իրականացնող լիազոր մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչի արդյունքում հիշյալ ընկերություններին տրամադրվել են փոքր հէկերի կառուցման եւ շահագործման համար ջրօգտագործման թույլտվություններ: Հովսեփյանին վերագրվում է նաեւ այլ ենթադրյալ հանցավոր արարքների կատարում:
Նշենք, որ Աղվան Հովսեփյանը մեղադրանքը չի ընդունում: Նրա պաշտպանները պնդում են, որ Հովսեփյանն ակնհայտ ապօրինի պահվել է կալանքի տակ եւ պահանջում են այդ առիթով քրեական գործ հարուցել:
Լրահոս
- Կոպենհագենի առևտրի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել 23:59 3 Հուլիս 2022
- ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է Ուկրաինային Բելգորոդի հրետակոծությունից հետո 23:42 3 Հուլիս 2022
- Ֆրանսիացիները մտածում են ԵՄ-ից դուրս գալու մասին 23:26 3 Հուլիս 2022
- Արգենտինայի նախագահը ճգնաժամի պայմաններում փորձում է էկոնոմիկայի նոր նախարար գտնել 23:00 3 Հուլիս 2022
- 28-ամյա չինացին Արարատի մարզում BMW-ով բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում 22:34 3 Հուլիս 2022
- Ուզբեկստանի նախագահը հայտնել է անկարգությունների ժամանակ զոհերի մասին 22:11 3 Հուլիս 2022
- Տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն 21:59 3 Հուլիս 2022
- Բեզոսը Բայդենին մեղադրել է շուկայի բազային դինամիկայի չիմացության մեջ 21:42 3 Հուլիս 2022
- Գործարկվել է Երևան-Սևան-Շորժա էլեկտրագնացքը 20:50 3 Հուլիս 2022
- Նշվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գահակալության 27-ամյակը 20:29 3 Հուլիս 2022
- Շրի Լանկայում վառելիքը սպառվում է. հասարակական տրանսպորտը դադարել է աշխատել 20:05 3 Հուլիս 2022
- Apple-ը, Google-ը և Microsoft-ը ցանկանում են հրաժարվել գաղտնաբառերից 19:45 3 Հուլիս 2022
- Բայդենը բենզալցակայանների սեփականատերերին կոչ է արել անհապաղ իջեցնել բենզինի գները 19:25 3 Հուլիս 2022
- Ուկրաինան «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի տարածքին. կան զոհեր. ՌԴ ՊՆ 18:52 3 Հուլիս 2022
- Լուգանսկն ամբողջությամբ ազատագրված է. Շոյգու 18:29 3 Հուլիս 2022
- Արտաքին քաղաքականության մեջ կարմիր գծերի հատումն անխուսափելիորեն կարող է աղետի հանգեցնել․ Դավիթ Բաբայան 18:06 3 Հուլիս 2022
- Երևանում պարեկները ծննդաբերող հղի կնոջն իրենց ավտոմեքենայով տեղափոխել են բժշկական կենտրոն 17:45 3 Հուլիս 2022
- Մտորումներ Ազգային գաղափարախոսության մասին 17:24 3 Հուլիս 2022
- Արսենթորոսյաններն ու խաչատուրսուքիասյանները թուրքի քարոզիչներ են դարձել շահադիտական նպատակներով. Զաքարյան 16:59 3 Հուլիս 2022
- Վաղը կդադարացվեի Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը 16:45 3 Հուլիս 2022
Փոխկապակցված նորություններ
-
22:34 3 Հուլիս 2022 28-ամյա չինացին Արարատի մարզում BMW-ով բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում 28-ամյա չինացին Արարատի մարզում BMW-ով բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում
-
21:59 3 Հուլիս 2022 Տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն Տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն
-
20:50 3 Հուլիս 2022 Գործարկվել է Երևան-Սևան-Շորժա էլեկտրագնացքը Գործարկվել է Երևան-Սևան-Շորժա էլեկտրագնացքը
Քաղաքականություն
-
16:00 3 Հուլիս 2022 Այցելել ենք «Արմավիր» ՔԿ՝ տեսակցելու ապօրինի մեղադրանքներով անազատության մեջ գտվող պայքարի ընկերներին. Իշխան Սաղաթելյան Այցելել ենք «Արմավիր» ՔԿ՝ տեսակցելու ապօրինի մեղադրանքներով անազատության մեջ գտվող պայքարի ընկերներին. Իշխան Սաղաթելյան
-
21:13 2 Հուլիս 2022 Քանի դեռ չունենք ազգային իշխանություն, այս պատմական տեղապտույտից մենք այդպես էլ դուրս չենք գա. Արսեն Բաբայան Քանի դեռ չունենք ազգային իշխանություն, այս պատմական տեղապտույտից մենք այդպես էլ դուրս չենք գա. Արսեն Բաբայան
-
21:00 2 Հուլիս 2022 Հուլիսի 4-ին՝ 10:30-ին հավաքվենք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի այգում. Արամ Վարդեւանյան Հուլիսի 4-ին՝ 10:30-ին հավաքվենք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի այգում. Արամ Վարդեւանյան