15:57:53 -7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Խոշոր հրդեհ` Երևանում. հրշեջներն ու հագուստի խանութի աշխատակիցները պայքարել են կրակի դեմ

    16:30 7 Դեկտեմբեր 2021

    Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել. ժամը 10:55-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայութան 911  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեի նկուղային հարկից ծուխ է դուրս գալիս և կան կասկածներ, որ հնարավոր է, կրակի արդյունք է դա:

    Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1, 8  հրշեջ-փրկարարական ջոկատներից  1 մարտական հաշվարկ:

    Հրշեջները քաղաքացիների և հրդեհի վայրի «Եվրոպական հագուստ» խանութի աշխատակիցների հետ, նախ վտանգելով իրենց կյանքը,  կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

    Ծխի հետևանքով խոշոր չափի վնաս է պատճառվել «Եվրոպական հագուստ»  խանութին, որտեղ վնասվել է նաև մեծ  քանակի հագուստ:

    Բժիշկները մինչև հրշեջների աշխատանքների ավարտը, հերթապահություն էին կատարում, որպեսզի անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնությունը ցուցաբերեն այն անձանց, ովքեր հրդեհաշիջման ժամանակ  դրա կարիքը կունենան:

    Հրշեջները մեծ դժվարությամբ էին կարողանում  ճեղքել նկուղային հարկում ծխի և կրակի գոտին, քանի որ տարածքը նաև մութ էր:

    Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

    Ոստիկանությունն ու ԱԻՆ-ը պարզում են կրակի առաջացման պատճառը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս