12:38:26 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մարիամ Մկրտչյանն ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

    20:49 1 Հոկտեմբեր 2022

    ՖԻԴԵ-ն՝ Շախմատի միջազգային ֆեդերացիան, հրապարակել է հոկտեմբերի դասակարգման աղյուսակը:

    Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 33-րդ հորիզոնականն է զբաղեցնում, Հայկ Մարտիրոսյանը` 64-րդը, իսկ Շանթ Սարգսյանը` 86-րդը: Վարկանիշային աղյուսակի առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է:

    Կանանց դասակարգման աղյուսակում էլ առաջին անգամ ընդգրկվել է վերջերս Մ18 տարեկանների աշխարհի չեմպիոն հռչակված Մարիամ Մկրտչյանը: Նա 78-րդ տեղում է։

    Կանանց հավաքականի մյուս անդամներից Էլինա Դանիելյանը գտնվում է 35-րդ, Աննա Սարգսյանը` 68-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը` 72-րդ տեղում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս