- Հատուկ հանձնարարություններով ստրուկներ․ Ավետիք Իշխանյան
- Ռուսական կողմն ակտիվորեն աշխատում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը լուծելու ուղղությամբ. ՌԴ դեսպան
- Պարեկային ծառայության երկու սպա կասկածվում է կաշառք ստանալու մեջ, քննության նյութերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե
- Գերմանիան մտադիր է բանակցություններ սկսել պաշտպանական արդյունաբերության հետ
- Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձության մասին
- Վահան Կոստանյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
- Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ
- ԱՄՆ կոնգրեսականները բանաձևով կոչ են անում Բայդենին դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
- Հիվանդանոցում մահացել է նախկին պաշտոնյայի 28-ամյա որդին, որն իջնելով մեքենայից, կասկածելի փաթեթ էր կուլ տվել. Shamshyan.com
- Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակ և դանակ
Սոցիալիստական Ինտերնացիոնալի կոնգրեսն Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել
13:08 28 Նոյեմբեր 2022Նոյեմբերի 25-ից 27-ը Մադրիդում անցկացվեց Սոցիալիստական Ինտերնացիոնալի խորհրդի նիստը և կոնգրեսը, որին մասնակցում էին շուրջ 80 երկրների մոտ 400 պատվիրակներ։ 1907 թվականից Սոցիալիստական Ինտերնացիոնալին անդամակցող ՀՅ Դաշնակցության պատվիրակության կազմում էին Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգմավոր Դավիթ Իշխանյանը, Երիտասարդ սոցիալիստների միջազգային միության փոխնախագահ Սարինե Աբրահամյանը և ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։
Խորհրդի նիստը և կոնգրեսը Սոցիալիստական Ինտերնացիոնալի կարևոր քաղաքական իրադարձություններն են, երբ ընտրվում է կազմակերպության ղեկավարություն և ճշտվում առաջիկա չորս տարիների հիմնական քաղաքական առաջնահերթությունները։ Այս նստաշրջանի արդյունքում կազմակերպության նախագահ ընտրվեց Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, իսկ գլխավոր քարտուղար` Գանայի Ազգային դեմոկրատական կոնգրեսը ներկայացնող Բենեդիկտա Լասին։ ՀՅ Դաշնակցության Բյուրոյի նախկին անդամ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիո Նալբանդյանը վերընտրվեց որպես կազմակերպության փոխնախագահ։
ՀՅ Դաշնակցությունը նախապես ներկայացրել էր Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև, ինչը կոնգրեսի կողմից ընդունվեց նոյեմբերի 27-ին։
«Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հակամարտության վերաբերյալ» բանաձևով Սոցիալիստական Ինտերնացիոնալը, հաշվի առնելով 2021թ․ մայիսից Հայաստանի տարածքում ադրբեջանական ռազմական գործողությունները, մասնավորապես քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի նկատմամբ, կոչ է անում Ադրբեջանին զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից։ Բանաձևով նաև դատապարտվում է որևէ երրորդ կողմի մասնակցությունը հակամարտությանը։
Սոցիալիստական ինտերնացիոնալը նաև դատապարտել է հայ ռազմագերիների կալանավորումներն ու կտտանքները՝ պահանջելով գերիների ու պահվող անձանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակում։
Կոնգրեսն ըստ էության ընդունել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, արձանագրել է՝ Սոցիալիստական Ինտերնացիոնալը տևական ժամանակ ներգրավված է եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման գործընթացում, և որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։ Սոցիալիստական Ինտերնացիոնալը կարևոր է համարել Ղարաբաղյան հակամարտության լուծումը՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ և մի անգամ ևս կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին ու առհասարակ միջազգային հանրությանը՝ շարունակել ջանքերը առարկայական բանակցությունների համար։
Կոնգրեսը նաև ընդունել է մի շարք այլ բանաձևեր՝ համերաշխություն հայտնելով աշխարհի տարբեր անկյուններում հակամարտությունների զոհ դարձող կողմերին։
ՀՅԴ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների շահերի պաշտպանության և ՀՅ Դաշնակցության արտաքին հարաբերությունների շրջանակն ընդլայնելու ուղղությամբ։ Նոյեմբերի 26-ին ՀՅԴ պատվիրակությունը հանդիպում և մտքերի փոխանակություն է ունեցել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։ Հանդիպման ավարտին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանն Իսպանիայի վարչապետին է փոխանցել Արցախի Հանրապետության քարտեզագիրքը:
ՀՅ Դաշնակցությունը, արտաքին քաղաքականության իր ողջ հնարավորություններով, այսուհետ ևս շարունակելու է Հայաստանի և Արցախի հանրապետությունների շահերի միջազգային պաշտպանությանն ուղղված աշխատանքները։
Լրահոս
- Սթիվեն Սփիլբերգն ասել է, որ «The Dark Knight»-ը կարող էր առաջադրվել «Օսկար» - ի`«Լավագույն ֆիլմ» անվանակարգում 02:00 27 Հունվար 2023
- Պիկեն առաջին անգամ լուսանկար է հրապարակել մոդելի հետ, որի պատճառով բաժանվել է Շակիրայից 01:45 27 Հունվար 2023
- Բայդենի կինը պատմել է, թե ինչու է նախագահի երդմնակալության համար ընտրել Markarian ապրանքանիշի հանդերձանքը 01:33 27 Հունվար 2023
- Քանյե Ուեսթի՝ Հիտլերի մասին խոսքերի հետեւանքով Ավստրալիա մուտք գործելու հարցում խնդիրների են կանխատեսվում 01:15 27 Հունվար 2023
- Ակիո Տոյոդան կհեռանա Toyota-ի նախագահի պաշտոնից 01:00 27 Հունվար 2023
- Ես դրա մասին ոչինչ չեմ լսել. Խաչանովը՝ Արցախին աջակցող հաղորդագրությունները դադարեցնելու մասին 00:45 27 Հունվար 2023
- Բրունեյի սուլթանի աղջիկն ամուսնացել է իր զարմիկի հետ 00:30 27 Հունվար 2023
- Հակատարիքային գենային մուտացիան սիրտը երիտասարդացնում է 10 տարով 00:15 27 Հունվար 2023
- «Մեզ ջնջել չե՛ք կարող»․ Շերի եւ Էրիկ Էսրայելյանի հոդվածը Newsweek-ի համար 00:00 27 Հունվար 2023
- Ավտոմեքենան բախվել է պատին. 22-ամյա վարորդը մահացել է 23:57 26 Հունվար 2023
- Պարեկային ծառայության երկու սպա կասկածվում է կաշառք ստանալու մեջ, քննության նյութերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե 23:46 26 Հունվար 2023
- Գերմանիան մտադիր է բանակցություններ սկսել պաշտպանական արդյունաբերության հետ 23:35 26 Հունվար 2023
- Վահան Կոստանյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ 23:23 26 Հունվար 2023
- Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ 23:12 26 Հունվար 2023
- Հատուկ հանձնարարություններով ստրուկներ․ Ավետիք Իշխանյան 23:02 26 Հունվար 2023
- ՃՏՊ՝ Երևան–Սևան ավտոճանապարհին 22:59 26 Հունվար 2023
- Ռուսական կողմն ակտիվորեն աշխատում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը լուծելու ուղղությամբ. ՌԴ դեսպան 22:51 26 Հունվար 2023
- Հիվանդանոցում մահացել է նախկին պաշտոնյայի 28-ամյա որդին, որն իջնելով մեքենայից, կասկածելի փաթեթ էր կուլ տվել. Shamshyan.com 22:48 26 Հունվար 2023
- Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակ և դանակ 22:37 26 Հունվար 2023
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայորդյաց տների պատասխանատուներին 22:26 26 Հունվար 2023
Փոխկապակցված նորություններ
-
23:35 26 Հունվար 2023 Գերմանիան մտադիր է բանակցություններ սկսել պաշտպանական արդյունաբերության հետ Գերմանիան մտադիր է բանակցություններ սկսել պաշտպանական արդյունաբերության հետ
-
23:12 26 Հունվար 2023 Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ
-
22:04 26 Հունվար 2023 Լիբանանցիները բողոքում են Բեյրութի նավահանգստում պայթյունի հետաքննությունը խափանելու փորձերի դեմ Լիբանանցիները բողոքում են Բեյրութի նավահանգստում պայթյունի հետաքննությունը խափանելու փորձերի դեմ
Տնտեսություն
-
18:42 26 Հունվար 2023 Հնարավոր չէ լիարժեք վերահսկել գնագոյացման մեխանիզմները. Արցախի ՀԾՏՄԿ հանձնաժողովը արձագանքել է ապրանքների բարձր գների վերաբերյալ բողոքներին Հնարավոր չէ լիարժեք վերահսկել գնագոյացման մեխանիզմները. Արցախի ՀԾՏՄԿ հանձնաժողովը արձագանքել է ապրանքների բարձր գների վերաբերյալ բողոքներին
-
19:35 26 Հունվար 2023 Մինչեւ մարտի 1-ը Կապան քաղաքում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Մինչեւ մարտի 1-ը Կապան քաղաքում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ
-
19:23 26 Հունվար 2023 Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Հասարակություն
-
23:46 26 Հունվար 2023 Պարեկային ծառայության երկու սպա կասկածվում է կաշառք ստանալու մեջ, քննության նյութերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե Պարեկային ծառայության երկու սպա կասկածվում է կաշառք ստանալու մեջ, քննության նյութերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե
-
21:52 26 Հունվար 2023 Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձության մասին Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձության մասին
-
21:20 26 Հունվար 2023 ԱՄՆ կոնգրեսականները բանաձևով կոչ են անում Բայդենին դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին ԱՄՆ կոնգրեսականները բանաձևով կոչ են անում Բայդենին դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին