06:07:58 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մերկասառույց, ձյուն, մառախուղ․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

    11:30 8 Դեկտեմբեր 2022

    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

    Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
    Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

    Գեղարքունիքի մարզի, Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհներին, «Զանգեր» կոչվող հատվածում և Դիլիջանի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

    Գորիս քաղաքում մառախուղ է։  
    Ապարան քաղաքում տեղում է ձյուն։

    Լարսի մասին

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս