05:35:21 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Այս իշխանությունները թուրքական և ադրբեջանական օրակարգով են շարժվում․ Լևոն Քոչարյան

    20:34 24 Մայիս 2022

    «Եթե միասնական ենք, պլանավորում են մի բան անել և գիտենք ինչի համար, ուրեմն հաջողում ենք։ Այս նույնը պետք է անենք մեծ մասշտաբով։ Դրա համար անհրաժեշտ է, որ այն քաղաքացիները, որոնք կիսում են մեր գաղափարները ,գան և մեր կողքը կանգնեն»,- «Դիմադրություն» շարժման երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։

    «Այս իշխանությունները թուրքական և ադրբեջանական օրակարգով են շարժվում։ Դա նրանց քաղաքականությունն է։  Բրյուսելում հանդիպումից հետո արված վերջին հայտարարությունից տեսանք, որ ամեն ինչ գնում է նրան, որ Ղարաբաը մնա Ադրբեջանի կազմում»,- ասաց նա

    Լևոն Քոչարյանը նաև նշեց, որ  գնալով իրենց շարքերը համալրվում են՝ անկախ եղանակային պայմաններից։

    «Եղանակին նայեք և տեսեք որքան մարդ կա այստեղ։ Կա վճռականություն։ Շարժման մարման մասին ընդհանրապես խոսք չի կարող գնալ»,- եզրափակեց նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ