10:56:18 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թաթոյանը Փարիզում խոսել է պատերազմից հետո ադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականության մասին

    10:43 8 Դեկտեմբեր 2021

    Փարիզի Պալե-Ռոյալ թատրոնի (Théâtre du Palais-Royal) շենքում դեկտեմբերի 6-ին հանդես եմ եկել հիմնական զեկուցումով Եվրամիության պատգամավորների և Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած միջոցառմանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը:

    Նա, մասնավորապես, նշել է. «Հանդիպմանը մասնակցել են 500-ից ավելի Հայկական սյփյուռքի կառույցների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և Ֆրանսիայի պետական այրեր:

    Զեկույցում մանրամասն խոսել եմ պատերազմից հետո մարդու իրավունքների խախտումների և ադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականության մասին, ինչպես նաև այն մասին, որ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությունը պահանջում է ադրբեջանական զինված ծառայողների հեռացում ՀՀ գյուղերի հարևանությունից և ճանապարհներից:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս