- Հայտարարության մեջ բացարձակ անտեսված է Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման բնական իրավունքը
- Երևանի Վերին Անտառային թաղամասում կառուցվող շենքից տղամարդն ընկել է երկաթե «արմատուրաների» վրա ու մահացել
- Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է Սահմանային հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը՝ հայ-ադրբեջանական սահմանագծին
- Եթե նոյեմբերի 9-ից հետո Հայաստանին հաջողվեր այլ կառավարություն ձեւավորել, իրավիճակն այլ կլիներ․ Վահե Հովհաննիսյան
- «Դիմադրություն» շարժումը առավոտյան 08.00-ից կվերսկսի անհնազանդության ակցիաները
- Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Սիրիայի նախագահի հետ
- Այս գործը ամբողջությամբ շինծու է․ Արթուր Վանեցյանը՝ Միքայել Բադալյանին կալանավորելու որոշման մասին
- Այս իշխանությունները թուրքական և ադրբեջանական օրակարգով են շարժվում․ Լևոն Քոչարյան
- Չեռնոգորիայի նախագահն այս ամիս կայցելի Հայաստան
- ԱՆԻՖ-ի ծրագրերը Հայաստանի բիզնես միջավայր են բերում նոր մշակույթ. Ավինյան
Մովսես Գորգիսյան․ այսօր ազգային հերոսի մահվան 32-րդ տարելիցն է
12:36 19 Հունվար 2022Այսօր ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանը մահվան 25-րդ տարելիցն է:
Մովսես Գորգիսյանը Արցախյան ազատամարտի առաջին մարտիկներից մեկն էր, ինչպես նաև առաջին զոհերից: Նա զոհվեց 1990 թ․հունվարի 19-ին Երասխի պաշտպանության ժամանակ:
ԱԻՄ-ի անդամ Մովսես Գորգիսյանն առաջինն էր, որ 1988 թվականի մայիսի 28-ին Ազատության հրապարակում ծածանեց եռագույնը, ինչն այդ ժամանակ շատ համարձակ քայլ էր, շատերն անգամ չգիտեին, թե ինչ է եռագույնը: Նա ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը: որպես ապագա ազգային բանակի հիմք։
Մովսես Գորգիսյանը հայտնի արտահայտություններից էին. «Սուգաը հավերժ է, եթե չկա պայքար», «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»:
Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961թ. դեկտեմբերի 3-ին: 1984 թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը։
Բնածին տաղանդը և արվեստագետի իր կոչումը նրան խոստումնալից ապագա էին կանխորոշում: 1984թ. Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Ոսկին և հողը» գեղարվեստական ֆիլմում խաղացել է Սանթուրի դերը (կինոռեժիսոր Արման Մանարյան): 1986-87թթ. Գորիսի դրամատիկական թատրոնում խաղացել է մի շարք ներկայացումներում, բեմադրել Արամ-Աշոտ Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» պիեսը: 1987թ. ԱՄԿ 5 նվիրյալների հետ հիմնել է Ազգային Ինքնորոշում Միավորումը (ԱԻՄ), որն անցել է բացահայտ քաղաքական պայքարի` հանուն անկախության, հանուն Հայաստանի պետականության վերականգնման:
1988-90թթ. խմբագրել և հրատարակել է «Հրապարակայնություն», այնուհետև` «Հայրենիք» քաղաքական ամսագրերը, հայ ազատամարտին նվիրված մի շարք գրքույկներ: Ի պաշտպանություն ձերբակալված Ղարաբաղ կոմիտեի և արտաքսված Պարույր Հայրիկյանի, Գորգիսյանը հրատարակել է «Մեղադրվում են» և «Ազատության ասպետը» ժողովածուները: Բացահայտ և անզիջում քաղաքական գործունեության համար մշտապես հետապնդվել է և 6 անգամ ձերբակալվել:
1990թ. հունվարի 18-ին լուր է ստացվել, որ իրավիճակը կտրուկ սրվել է Արարատի շրջանի Նախիջևանի սահմանամերձ գոտում: Ադրբեջանական զինյալները շրջակա բարձունքից անընդմեջ գնդակոծել են հայկական բնակավայրերը: Խաղաղ բնակչության մեջ եղել են զոհեր ու վիրավորներ: Ինքնապաշտպանական ջոկատները շտապել են Երասխավան: Մովսես Գորգիսյանը ևս մեկնել է:
Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրել են թշնամու հետախուզական ջոկատներից մեկը, առգրավվել մեծ քանակությամբ զինամթերք։ Գորգիսյանը ջոկատով գրոհել է բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվել են: Վերադարձի ճանապարհին դավադիր գնդակը դիպել է նրան: Մովսես Գորգիսյանն ընդամենը 28 տարեկան էր:
Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսը հուղարկավորվել է Ծիծեռնակաբերդի բարձունքում:
1996թ-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով` ՀՀ պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար «Անկախության բանակ» ջոկատի հրամանատար, ազգային գործիչ Մովսես Գորգիսյանին հետմահու շնորհվել է Հայաստանի Հանրապետության «Ազգային Հերոս» բարձրագույն կոչումը:
Լրահոս
- Լեհաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նավթի էմբարգոն «վիճելի պահ» է 00:28 25 Մայիս 2022
- 2021 թվականին աշխարհում մոտ 580 մարդ է մահապատժի ենթարկվել․ Amnesty International 00:14 25 Մայիս 2022
- Երևանի Վերին Անտառային թաղամասում կառուցվող շենքից տղամարդն ընկել է երկաթե «արմատուրաների» վրա ու մահացել 23:58 24 Մայիս 2022
- Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է Սահմանային հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը՝ հայ-ադրբեջանական սահմանագծին 23:47 24 Մայիս 2022
- Եթե նոյեմբերի 9-ից հետո Հայաստանին հաջողվեր այլ կառավարություն ձեւավորել, իրավիճակն այլ կլիներ․ Վահե Հովհաննիսյան 23:36 24 Մայիս 2022
- Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Սիրիայի նախագահի հետ 23:25 24 Մայիս 2022
- Այս գործը ամբողջությամբ շինծու է․ Արթուր Վանեցյանը՝ Միքայել Բադալյանին կալանավորելու որոշման մասին 23:14 24 Մայիս 2022
- Չեռնոգորիայի նախագահն այս ամիս կայցելի Հայաստան 23:03 24 Մայիս 2022
- ԱՆԻՖ-ի ծրագրերը Հայաստանի բիզնես միջավայր են բերում նոր մշակույթ. Ավինյան 22:52 24 Մայիս 2022
- Լիոնում կայացել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարի և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ Ն․Հակոբյանի հանդիպումը 22:41 24 Մայիս 2022
- Հայտարարության մեջ բացարձակ անտեսված է Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման բնական իրավունքը 22:33 24 Մայիս 2022
- Երեւանում կոյուղագծի կառուցման համար հատկացվել է ավելի քան 1 միլիոն դոլար․ Հրաչյա Սարգսյան 22:30 24 Մայիս 2022
- ՌԴ ՊՆ-ից հայտնել են Ռուսաստանի և Չինաստանի համատեղ օդային պարեկության մասին 22:19 24 Մայիս 2022
- ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Մարիուպոլի նավահանգստի տարածքի ականազերծման մասին 22:08 24 Մայիս 2022
- Թեդրոս Գեբրեյեսուսը վերընտրվել է ԱՀԿ ղեկավար 21:57 24 Մայիս 2022
- «Դիմադրություն» շարժումը առավոտյան 08.00-ից կվերսկսի անհնազանդության ակցիաները 21:51 24 Մայիս 2022
- ԵԱ-Երևան. Բռնցքամարտիկ Համբարձում Հակոբյանը հաղթեց մոլդովացի մարզիկին մեկնարկային մենամարտում 21:46 24 Մայիս 2022
- Ով է Շահին Մուստաֆաևը, որի հետ պետք է բանակցի Մհեր Գրիգորյանը․ 168.am 21:35 24 Մայիս 2022
- Դիտմամբ ջնջում եք հայոց արդի պատմությունը, ուզում եք այն սկսել ձեզնով ու ձեզնից. Րաֆֆի Հովհաննիսյան 21:24 24 Մայիս 2022
- Ադրբեջանն ու Թուրքիան շտապում են. գիտեն, որ գործընկերոջը կարող են շուտով կորցնել. Սաղաթելյան 21:13 24 Մայիս 2022
Փոխկապակցված նորություններ
-
22:33 24 Մայիս 2022 Հայտարարության մեջ բացարձակ անտեսված է Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման բնական իրավունքը Հայտարարության մեջ բացարձակ անտեսված է Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման բնական իրավունքը
-
23:58 24 Մայիս 2022 Երևանի Վերին Անտառային թաղամասում կառուցվող շենքից տղամարդն ընկել է երկաթե «արմատուրաների» վրա ու մահացել Երևանի Վերին Անտառային թաղամասում կառուցվող շենքից տղամարդն ընկել է երկաթե «արմատուրաների» վրա ու մահացել
-
23:47 24 Մայիս 2022 Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է Սահմանային հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը՝ հայ-ադրբեջանական սահմանագծին Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է Սահմանային հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը՝ հայ-ադրբեջանական սահմանագծին
Քաղաքականություն
-
20:34 24 Մայիս 2022 Այս իշխանությունները թուրքական և ադրբեջանական օրակարգով են շարժվում․ Լևոն Քոչարյան Այս իշխանությունները թուրքական և ադրբեջանական օրակարգով են շարժվում․ Լևոն Քոչարյան
-
16:29 24 Մայիս 2022 Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Ավետիք Չալաբյան Այսերեք փոփոխությունների ապահովմանպայմաններում Հայաստանը կվերականգնի իր կշիռը, կկարողանա նորից վստահ դիրքերից խոսել իր ոխերիմ հարևանների հետ և հետևողականորեն առաջ մղել իր ազգային շահերը։
-
13:59 24 Մայիս 2022 Հալալ է ձեր կամքին, վճռականությանը․ Իշխան Սաղաթելյանն ամփոփեց առավոտյան ակցիաները և նշեց անելիքը Մի բան հստակ է՝ այն պետական կառույցները, որոնք չեն սպասարկում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը, դրանց գործունեությունը պետք է արգելափակել, խոչընդոտել և դրանով ցույց տալ ժողովրդի կամքը և հասնել ամբողջական երկիշխանության