01:33:43 10°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Լվովյան փողոցում վրաերթի են ենթարկել 24-ամյա երիտասարդի և դիմել փախուստի

    21:56 23 Հունվար 2022

    Երեկ վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:45-ի սահմաններում Լվովյան փողոցի թիվ  83 շենքի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել  Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Գելազարովին, հայտնում է shamshyan.com-ը։

    Վրաերթի ենթարկողը այնուհետև բախվել է վերջինիս կողմից ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Lexus մակնիշի ավտոմեքենային և վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել է փախուստի:

    Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

    Կայքի տեղեկություններով՝ ժամեր անց  ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ, 49-ամյա  Արթուր Բաղդասարյանը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր կողմից վարած Hyundai Elantra  մակնիշի ավտոմեքենայով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ