01:18:41 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կրկին ու կրկին պետք է խփենք զանգեր․ Հռիփսիմե Ստամբուլյան

    22:12 6 Հոկտեմբեր 2022

    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը գրում է․

    «Մի կողմ թողնելով երեկ ԱԺ ամբիոնից վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից հնչեցրած բոլոր կեղծիքներն ու մանիպուլյացիաները` պետք է անենք մի կարևոր արձանագրում՝
    նա ի լուր աշխարհի և մեր ժողովրդի հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս ու կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ՝  1991թ-ի հիմքով` միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ճանապարհով:

    Այս պարագայում «Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմ» ստեղծելու մասին խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան հերթական պոպուլիզմն ու ձևականությունը: Ադրբեջանն Արցախի հետ բանակցությունների նստելու և որպես հավասար սուբյեկտ վերջինիս հետ հարաբերվելու որևէ ցանկություն ու պատրաստակամություն չունի: Դրա վկայությունն ընդամենը երեկ Ալիևի արած հայտարարություններն էին:

    Ժողովրդի լռությունը, անտարբերությունը, կտրուկ արձագանքների բացակայությունն այս իշխանությունը ներկայացնելու է որպես համաձայնություն` հայտարարված քաղաքականությանն ու ուրվագծված ճանապարհին:

    Կրկին ու կրկին պետք է խփենք զանգերը: Սա արդեն մեր երկրի, մեր հայրենիքի գոյության, այսօրվա ու վաղվա խնդիրն է, որպես ազգ ու պետություն մեր լինել-չլինելու խնդիրը»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս