07:22:16 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մեծ Բրիտանիայում էներգիակիրների գների վերին սահմանաչափը հոկտեմբերին կհասնի 2800 ֆունտի

    01:30 25 Մայիս 2022

    Մեծ Բրիտանիայում էներգիակիրների գների վերին սահմանաչափը հոկտեմբերին կհասնի 2800 ֆունտի։ Այս մասին օրենսդիրներին ասել է բրիտանական Ofgem էներգետիկ կարգավորիչի ղեկավար Ջոնաթան Բրեարլին, հաղորդում է PA Media-ն։

     

    «Վախենում եմ ասել, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո գազի համաշխարհային շուկայում պայմանները վատացել են։ Գազի գներն ավելի բարձր են եւ շատ անկայուն։ Երբեմն դրանք գերազանցում են նորմալ մակարդակը ավելի քան 10 անգամ։ Մենք գնահատում ենք, որ հոկտեմբերին գների վերին սահմանաչափը կկազմի շուրջ 2800 ֆունտ սթեռլինգ»,-ասել է նա։

     

    Resolution Foundation-ը հայտնել է, որ գրեթե 10 միլիոն տնային տնտեսություն կարող է «վառելիքի սթրեսի» մեջ հայտնվել այս ձմռանը, եթե Ofgem-ի կանխատեսումն իրականանա:  

     

    «Ofgem-ի նախազգուշացումը, որ գների շեմը կրկին կբարձրանա ավելի քան 800 ֆունտով հոկտեմբերին, կհարվածի միլիոնավոր մարդկանց, որոնք այլեւս չեն կարող ջեռուցել իրենց տները։ Սա տնային տնտեսություններին կմտցնի շատ խորը ճգնաժամի մեջ»,-ասել է National Energy Action-ի գործադիր տնօրեն Ադամ Սքորերը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս