14:26:36 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արցախի Հանրապետության նախագահն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներին

    13:02 12 Մարտ 2022

    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին ընդունել է Հայ հեղափոխական դաշնակցության նորընտիր Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանին: Այս մասին NEWS.am ԱՀ նախագահի աշխատակազմից:

    Բարձր գնահատելով համահայկական խնդիրների լուծման գործում Դաշնակցություն կուսակցության ունեցած դերակատարությունը՝ երկրի ղեկավարը կարևորել է կառույցի աշխարհասփյուռ ներուժի արդյունավետ իրացմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով իր լրիվ պատրաստակամությունն այդ առումով: Նախագահն առանձին անդրադարձել է Հայ դատի գրասենյակների հետ համագործակցությանը՝ նշելով, որ ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովից հետո արդյունավետ հանդիպում ու քննարկում է ունեցել նաև Հայ դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանի հետ:

    Զրուցակիցները քննարկել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, առկա մարտահրավերներին, ինչպես նաև տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս