15:33:05 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի խորհրդի նախագահ է ընտրվել Դավիթ Խաժակյանը

    15:40 6 Փետրվար 2023

    Տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի խորհրդի վերակազմավորման նիստը։

    Կուսակցությունից  հայտնում են, որ Խորհուրդը համալրվել է նոր անդամներով և անցկացրել նախագահի ընտրություն։ ԼՀԿ Երևանի խորհրդի նոր նախագահ է ընտրվել ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

    Խորհուրդը, արձանագրելով 2017թ.-ից ի վեր Երևանի ավագանիում գործունեության արդյունավետությունը, որոշում է կայացրել ձևավորել աշխատանքային խումբ՝ Երևանի 2023-2028թթ. զարգացման ծրագրի մշակման նպատակով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս