05:44:27 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևանի Վերին Անտառային թաղամասում կառուցվող շենքից տղամարդն ընկել է երկաթե «արմատուրաների» վրա ու մահացել

    23:58 24 Մայիս 2022

    Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որ կանչով մեկնել են Վերին Անտառային 136/11 հասցե, որտեղ նոր կառուցվող էլիտար շենքում հայտնաբերել են տղամարդու դի, հայտնում է shamshyan.com-ը։ 

     

    Ոստիկանությունը պարզել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա Անդրանիկ Քեշիշյանն էր: Կայքի տեղեկություններով՝ վերջինս աշխատում էր նշված շենքի շինարարությունում և երկրորդ հարկից ընկել է երկաթե ամրանների վրա:

     

     

    Նրան այնտեղից դուրս են բերել շինարարության մյուս աշխատակիցները և ահազանգել են շտապօգնություն: Ժամանած բժիշկները արձանագրել են նրա մահը:

     

    Շինարարության պատվիրատուն Երևանում հաշվառված «էԼԻԶ» ՍՊԸ-ն է, կապալառուն՝ Երևանում հաշվառված «Բիդեք» ՍՊԸ-ն է, հեղինակային հսկողությունը իրականացնում է Երևանում հաշվառված «ՎԱ-ՄԱՅՆԴ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողութունը իրականացվում է «Արթուր Աբելյան Աշոտի» ԱՁ-ի կողմից:

     

    Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ