05:23:15 29°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 23-ամյա տղան Ցեղասպանության թանգարանից ցած է նետվել. հեռախոսում հայտնաբերվել է հաղորդագրություն

    17:26 26 Հունիս 2022

    Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հայոց ցեղասպանբության թանգարանի մոտ դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

    Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Հայկ Մ.-ն էր, ով նշված տարածքի բարձրությունից ինքնասպանություն է գործել, ցած նետվելով:

    Աղբյուրի տեղեկություններով՝ առավոտյան նրա մայրը դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ որդին  հեռախոսով իր ազգականին  հաղորդագրություն է ուղարկել, ապա ավտոմեքենայով եկել է նշված վայր, մեքենան կայանել,  իսկ հետո իրեն ցած է նետել բարձրությունից:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս