- «Սուրմալու»-ի վարձակալները․ ովքեր են հրագործական ապրանքների պահեստ ունեցել. hetq.am
- Սուգը հավերժ է, եթե կան Նիկոլն ու իր խունտան
- Սրանք անգամ սուգ չեն կարողանում հայտարարել․ Գեղամ Մանուկյան
- «Արժեքները լղոզելը կոտրում է մարդկանց նույնիսկ, եթե լղոզողը ձեր կյանքի հերոսն է»․ Մհեր Մկրտչյան
- Սյունիքում անչափահաս տղան, Toyota 4Runner-ով մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում, նա և 4 անչափահաս տղաներ տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com
- «Սուրմալու»-ի պայթյունից հետո օդում փոշու, ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունը նորմայից բարձր է
- «Սուրմալու»-ի տարածքում անհետ կորած է համարվում 2 քաղաքացի
- Օգոստոսի 17-18-ը Արցախում սուգ է հայտարարվել
- «Սուրմալու»-ի պայթյունից հետո որոնվող ՌԴ քաղաքացին հայտնաբերվել է, նա ողջ է. ԱԻ նախարար
- Նորվեգիան այլեւս չի կարող մեծացնել գազի մատակարարումները Գերմանիային
ՀՀ խոշոր քաղաքներում օդի աղտոտվածության մակարդակը թույլատրելիից ավելի է. Դատախազությունը հաղորդում է ներկայացրել
14:00 29 Հունիս 2022ՀՀ գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում շարունակում է ուսումնասիրությունները նաև պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ուղղությամբ:
Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է նաև ՀՀ տարածքում մթնոլորտային օդի որակի և օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների պահպանության ոլորտում սահմանված պահանջների պահպանման վիճակը: Այդ նպատակով անհրաժեշտ տվյալներ և փաստաթղթեր են ստացվել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:
Ուսումնասիրությունը փաստել է, որ Երևան քաղաքում և հանրապետության մի շարք խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Արարատում, արձանագրվել են օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից կամ խտություններից գերազանցումների բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես՝ Երևան քաղաքում վերջին 5 տարիների ընթացքում դիտվել է փոշու և ազոտի երկօքսիդի աճման տենդենց: Մայրաքաղաքի մթնոլորտային օդում աղտոտիչների՝ փոշու միջին տարեկան կոնցենտրացիաների (մգ/մ3) փոփոխությունները 2016-2021թթ. կազմել են՝ 0,0953-ից մինչև 0,1720, իսկ ազոտի երկօքսիդինը 0,0165-ից մինչև 0,0284: 2021թ. իրականացված դիտարկումների 29%-ում դիտվել են փոշու, 13%-ում ծծմբի երկօքսիդի, 0,4%-ում ազոտի երկօքսիդի, 1%-ում գետամերձ օզոնի համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից գերազանցումներ:
Որոշ շեղումներով գրեթե նույն պատկերն է նաև Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ քաղաքներում:
Աղտոտվածությունը պայմանավորված է արդյունաբերական գործընթացներով, տրանսպորտային միջոցների շահագործմամբ, շինարարական, գյուղատնտեսական որոշ գործոններով, կանաչապատ տարածքների պակասով:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում իրականացված ստուգումների արդյունքներով 2019-2021թթ. ընթացքում իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ Երևան քաղաքում հարուցվել է թվով 79, Շիրակի մարզում՝ 30, Լոռու մարզում՝ 8, Կոտայքի մարզում՝ 15, Արարատի մարզում՝ 14 վարչական վարույթ:
Այս տվյալները վկայում են, որ չնայած ձեռնարկված միջոցառումներին, օդի աղտոտվածության վիճակը շարունակում է բարձր մնալ:
Հաշվի առնելով հարցի կարևորությունը և դրա անմիջական ազդեցությունը բնակչության առողջության վրա՝ Գլխավոր դատախազությունից հաղորդում է ներկայացվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Առաջարկվել է, որպես լիազոր պետական մարմին, հնարավոր սեղմ ժամկետում քննարկել վերահսկողական և այլ գործառույթներն ավելի հաճախակի իրականացնելու հարցը՝ կիրառելով պատասխանատվության միջոցներ:
Խոսքը, մասնավորապես, կարող է վերաբերել անշարժ և շարժական աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների խստիվ պահպանման, արտանետումների մաքրման և հսկողության սարքավորումների շահագործման, բնակավայրերում արտադրական, կենցաղային թափոնների և մթնոլորտը փոշիով, վնասակար գազերով ու գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող թափոնների պահեստավորման կամ դրանց այրման պահանջների պահպանման, կառուցվող, վերակառուցվող ու քանդվող օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումների համար սահմանված նորմատիվների պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը:
Լրահոս
- «Սուրմալու»-ի վարձակալները․ ովքեր են հրագործական ապրանքների պահեստ ունեցել. hetq.am 23:56 16 Օգոստոս 2022
- Սուգը հավերժ է, եթե կան Նիկոլն ու իր խունտան 23:30 16 Օգոստոս 2022
- Սրանք անգամ սուգ չեն կարողանում հայտարարել․ Գեղամ Մանուկյան 23:11 16 Օգոստոս 2022
- «Արժեքները լղոզելը կոտրում է մարդկանց նույնիսկ, եթե լղոզողը ձեր կյանքի հերոսն է»․ Մհեր Մկրտչյան 22:59 16 Օգոստոս 2022
- Սյունիքում անչափահաս տղան, Toyota 4Runner-ով մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում, նա և 4 անչափահաս տղաներ տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com 22:46 16 Օգոստոս 2022
- «Սուրմալու»-ի պայթյունից հետո օդում փոշու, ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունը նորմայից բարձր է 22:30 16 Օգոստոս 2022
- «Սուրմալու»-ի տարածքում անհետ կորած է համարվում 2 քաղաքացի 22:19 16 Օգոստոս 2022
- Օգոստոսի 17-18-ը Արցախում սուգ է հայտարարվել 22:07 16 Օգոստոս 2022
- «Սուրմալու»-ի պայթյունից հետո որոնվող ՌԴ քաղաքացին հայտնաբերվել է, նա ողջ է. ԱԻ նախարար 21:55 16 Օգոստոս 2022
- Նորվեգիան այլեւս չի կարող մեծացնել գազի մատակարարումները Գերմանիային 21:43 16 Օգոստոս 2022
- ՌԴ ԱԽ-ն հայտարարել է Կիեւից համաշխարհային միջուկային անվտանգությանը սպառնացող վտանգի մասին 21:32 16 Օգոստոս 2022
- «Սուրմալու»-ում եղել է մոտ 4 տոննա հրավտանգ նյութ․ անհետ կորածներից մեկը ողջ է, չի եղել «Սուրմալու»-ում․ ԱԻ նախարար 21:20 16 Օգոստոս 2022
- «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի առթիվ նախաձեռնված վարույթով քննությունը շարունակվում է. Երևանի դատախազը հանձնարարություններ է տվել 21:09 16 Օգոստոս 2022
- «Սուրմալուի» պայթյունի պատճառով փոխհատուցում կստանան ԿԱՍԿՈ պայմանագիր ունեցող վարորդները. Sputnik Արմենիա 20:57 16 Օգոստոս 2022
- Օգոստոսի 20-ին Գյումրիում կայանալիք «Գարեջրի օր» փառատոնը հետաձգվում է. քաղաքապետ 20:45 16 Օգոստոս 2022
- Հայաատանում ընդդիմություն չկա 20:33 16 Օգոստոս 2022
- Դոնեցկում ռազմական գործողությունների մասնակից ադրբեջանցի է սպանվել 20:32 16 Օգոստոս 2022
- Հայտնի չէ՝ ռումբերի մասին ահազանգերը որ երկրից են արվում, եւ ահազանգողներն օտարերկրացիներ են, թե՝ ոչ․ ԱԻՆ խոսնակ 20:20 16 Օգոստոս 2022
- Այցելել եմ պայթյունի հետևանքով տուժածներին, իրենցից լսել դեպքի ցավալի մանրամասները. Անահիտ Ավանեսյան 20:08 16 Օգոստոս 2022
- Անհետ կորած քաղաքացիներին հայտնաբերելուց հետո որոնողական աշխատանքները կշարունակվեն․ ԱԻՆ խոսնակ 19:57 16 Օգոստոս 2022
Փոխկապակցված նորություններ
-
23:56 16 Օգոստոս 2022 «Սուրմալու»-ի վարձակալները․ ովքեր են հրագործական ապրանքների պահեստ ունեցել. hetq.am «Սուրմալու» առևտրի կենտրոնը շահագործող «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ն Արշակունյաց 15 հասցեի սեփականատերն է։ Սեփականության իրավունքը նշված հասցեի նկատմամբ, համաձայն Կադաստրի կոմիտեի, գրանցել է 2016 թվականին, որը 2018թ․ հուլիսից գրավադրվել է «Արարատբանկ» ԲԲԸ-ում։
-
23:30 16 Օգոստոս 2022 Սուգը հավերժ է, եթե կան Նիկոլն ու իր խունտան Ասում էին, որ ներդրումներ պետք է լինի, բայց մինչ օրս ոչ մի էական ներդրում չի եղել: Բացի մեկից` Թուրքիայից ու Ադրբեջանից միլիոնավոր դոլարներ են մտել Հայաստան, ավելի ճիշտ ՔՊ-ի գրպանը:
-
23:11 16 Օգոստոս 2022 Սրանք անգամ սուգ չեն կարողանում հայտարարել․ Գեղամ Մանուկյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
Քաղաքականություն
-
09:59 17 Օգոստոս 2022 Արթուր Դավթյանին հաջողություն կմաղթեն. հարաբերությունները լավ չեն. «Ժողովուրդ» Արթուր Դավթյանին հաջողություն կմաղթեն. հարաբերությունները լավ չեն. «Ժողովուրդ»
-
09:48 17 Օգոստոս 2022 Կա՛մ մտնում ես ՔՊ, Կա՛մ կորցնում ես աշխատանքդ․ «Հրապարակ» Կա՛մ մտնում ես ՔՊ, Կա՛մ կորցնում ես աշխատանքդ․ «Հրապարակ»
-
20:33 16 Օգոստոս 2022 Հայաատանում ընդդիմություն չկա Այս 30 տարում չի էլ եղել: Հայ-ֆրանսիական օրենսդրությունը զուտ թափուր հաստիքներ է նախատեսել` «ընդդիմություն» անունով, որը տարբեր ժամանակ լրացրել են տարբեր մարդիկ` կարիքից ու ամբիցիայից ելնելով: