01:43:11 10°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռուստամ Բադասյանը բացառեց, որ իրանցի բեռնատարների մեծ մասը ինչ-որ պահի կնախընտրի Գորիս-Կապան ճանապարհը

    15:08 19 Հունվար 2022

    Գորիս-Կապան ճանապարհին հայկական կողմն արդեն իսկ տեղակայել է մաքսակետ: Այս մասին, յսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

    «Քանի որ այդտեղով հնարավոր երթեւեկեն իրանական բեռնատարներ, սակայն մեծամասամբ հոսքը արդեն նոր ճանապարհով է ընթանում, օրինակ, որոշակի գործառույթներ են իրականացնում Մեղրիի մաքսակետի եւ անցնող բեռնատարների հաշվառման մասով: Իսկ քանի որ հայկական մեքենաներ չեն մտնում, այդ մասով հաշվառում չի իրականացվում»,-ասաց նա:

    Բադասյանը նշեց, որ իրանական բեռնատարներից այդտեղ մաքսատուրք չի գանձնվում: Հարցին, թե այդ դեպքում մաքսակետի իմաստը ո՞րն է, նա պատասխանեց. «Եթե կա կետ, որտեղից տեսականորեն հնարավոր է, որ գան մեքենաներ, տեսականորեն մաքսային հսկողության անհրաժեշտություն առաջանա, այդ մաքսային հսկողությունը պետք է իրականացվի»:

    Ռուստամ Բադասյանը բացառեց, որ իրանցի բեռնատարների մեծ մասը ինչ-որ պահի կնախընտրի Գորիս-Կապան ճանապարհը, ոչ թե նորակառույց այլընտրանքային Տաթեւ-Կապան ճանապարհը. «Բեռնատարները անցնում են նոր ճանապարհով: Խոսվում է նաեւ նոր ճանապարհի մասին, որով այդ ոլորաններն ընդհանրապես կշրջանցվեն: Դրանից հետո Գորիս-կապան ճանապարհն ընդհանրապես, կարծում եմ՝ կփակվի եւ որեւէ հոսք չի լինի»,-ասաց նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ