22:44:59 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանի իշխանություններն ընդհանրապես օրակարգից հանել են գերիների վերադարձի հարցը. «Պատիվ ունեմ»

    18:25 25 Մայիս 2022

    Գերիների վերադարձն ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, սակայն Ադրբեջանն այն չի կատարում: Հայաստանի իշխանություններն այդ հարցն ընդհանրապես հանել են օրակարգից: Այս մասին մայիսի 25-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

     

    «Հայաստանի իշխանությունները փորձում են վարկաբեկել անհայտ կորած զինծառայողներին եւ գերիներին: Իշխանությունների համար այդ օրակարգը փակված է, թեեւ պետք է առաջնահերթ լինի բոլոր հարթակներում»,- հավելել է նա:

     

    Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է պահանջի 1-2 կետերի իրագործումը, որոնք բխում են Հայաստանի շահերից, իսկ առանց դրանց իրականացման ինչ-որ գործընթացների մասին խոսելն անտրամաբանական է:

     

    Տիգրան Աբրահամյանն ընդգծել է Արցախի պաշտպանության բանակում բարեփոխումներ անելու կարեւորությունը՝ հաշվի առնելով ներկայիս յուրահատկությունները եւ առկա ռեսուրսները, որոնք հնարավրություն կտան ապահովելու Արցախի ե՛ւ անվտանգությունը, ե՛ւ զարգացումը:  

     

    «Կարեւորագույն խնդիրներից է Արցախում տներից զրկված մարդկանց բնակարանով ապահովելը, քանի դեռ հնարավորություն չի ստեղծվել իրենց տներ վերադառնալու համար, որտեղ նրանք ապրում էին նախքան ադրբեջանական ագրեսիան:

     

    Արցախի պետական ապարատը նույնպես արմատական բարեփոխումների կարիք ունի, անհրաժեշտ է ամրապնդել կապը Հայաստանի եւ Արցախի պետական մարմինների միջեւ: Առանց Հայաստանի առարկայական մասնակցության խնդիրներն Արցախում անհնար է լուծել»,- ընդգծել է պատգամավորը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս