06:44:15 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պետք է պարտավորեցնել «Վեոլիա ջուր»-ին կատարել պայմանագիրը կամ մտածել դրա լուծման մասին. «Իմ քայլը»

    17:36 24 Մայիս 2022

    Կոչ եմ անում պարտավորեցնել «Վեոլիա ջուր» ընկերությանը կատարել պայմանագիրը, իսկ եթե չստացվի, ապա մտածել այն լուծելու մասին։ Այս մասին մայիսի 24-ին Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Քլոյանը։

    Նրա խոսքով, «Վեոլիա ջուր» ընկերությունը կա՛մ չի արձագանքում քաղաքացիների բողոքներին, կա՛մ ուշ է արձագանքում՝ պատճառաբանելով ռեսուրսների եւ ժամանակի սղությունը։ Քլոյանն ասաց, որ ինքը բազմաթիվ բողոքներ է ստացել խցանումների, ջրմուղների վնասման եւ այլնի մասին։ «Ջրաչափերը փոխելու ժամանակ, երբ դրանք տանում են լաբորատորիա, դրանք, ինչպես հետագայում պարզվում է, ճաքած են լինում, որից հետո քաղաքացիներին խոշոր տուգանքներ են նշանակում։ Սպառողների իրավունքները խախտվում են»,- հավելեց նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ