18:15:40 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ուկրաինայում հայկական խաչքարի օծման արարողություն է տեղի ունեցել

    01:20 18 Սեպտեմբեր 2021

    Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում սեպտեմբերի 17-ին հայկական խաչքարի օծման արարողություն է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «analitikaua.net» կայքը, խաչքարը նվիրված է հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին։

    Խաչքարն օծել է Տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանը։ «Միջոցառմանը ներկա է գտնվել Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը, Դոնեցկի մարզում միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը, տեղի իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր հայ համայնքներից։ Դավիթ Մկրտչյանն ընդգծել է, որ 21-րդ դարում ցավոք սրտի կոնֆլիկտների արդյունքում հնարավոր չի լինում խուսափել անմեղ զոհեր ունենալուց»,- նշված է կայքում։

    2015 թվականից, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ Ուկրաինայի տարբեր մարզերում տեղադրվել են տասնյակ խաչքարեր։ Ուկրաինայի հնագույն տաճարներից մեկում՝ Սոֆյա Կիևսկու եկեղեցուն կից թանգարանի ցուցադրությունը նույնպես համալրվել է հայկական խաչքարով, որը նվիրված է Ռուսաստանի Մկրտիչ Սուրբ Վլադիմիրի և Աննա Բյուզանդիայի իշխաններին՝ որպես հայ և ուկրաինացի ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս