21:12:16 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել

    11:45 9 Օգոստոս 2022

    Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն նախօրեին՝ օգոստոսի 8-ին՝ ժամը 23:07-ին ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։

    Արտակարգ իրավիճակների նախարարությունից  հայտնում են, որ ավտոմեքենան բախվել էր գազատար խողովակին, ինչի հետեւանքով հրդեհ էր բռնկվել։ Տուժածներ չկան։

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ Իջևան-Աչաջուր ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Mercedes-Benz ML» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին. տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

    Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 9-ին, ժամը 00:09-ին, մարվել՝ 00:13-ին: Այրվել են ավտոմեքենան և գազատար խողովակից արտահոսած գազը:

    Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և սահմանազատել տարածքը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս