14:38:38 -7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Հրապարակ». Թեւան Պողոսյանը այլեւս նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականը չէ

    09:52 4 Դեկտեմբեր 2021

    «Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը մի քանի ամիս է՝ այլեւս նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականը չէ։ Թեեւ նա Սարգսյանին խորհուրդներ էր տալիս հասարակական հիմունքներով` առանց վարձատրության։

    Պողոսյանը մեզ ասաց, որ իր վերջին շփումը նախագահի հետ ապրիլին է եղել, երբ նա այցելել էր Սյունիք։ Նրա անունը՝ որպես նախագահի խորհրդականի, ի դեպ, նախագահականի կայքում երբեւէ չի նշվել։ Նա մեզ ասաց, որ հիմա էլ է պատրաստ Արմեն Սարգսյանին իր խորհուրդներով օգնել, երբ որ նա այցելի Արցախ եւ իր կարիքը զգա։ «Նախագահը եթե որոշի գնալ, մեծ ուրախությամբ կգնամ նրա հետ»,- ասաց Պողոսյանը»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս