13:15:05 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Քաջարանի համայնքապետը ավագանու ընտրություններին կառաջադրվի «Դեմոկրատական այլընտրանք» և «Արդարություն» կուսակցություննների կազմած դաշինքով․ «Հրապարակ»

    09:57 9 Օգոստոս 2022

    «Հրապարակ» թերթը գրում է․ «Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը որոշել է «Գեւորգ Փարսյան-2» անել: Սեպտեմբերին կայանալիք Քաջարան համայնքի ավագանու համամասնական ընտրություններին նա առաջադրվելու է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» եւ Նորայր Նորիկյանի «Արդարություն» կուսակցություննների կազմած դաշինքով, որը կանվանվի «Դեպի միասնություն»: Իշխանությունների կողմից նախկինում հալածվող Փարամազյանն անկուսակցական է, ամիսներ առաջ իր դիմումի համաձայն  դուրս է եկել Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից։

    Մեզ ասացին, որ Փարամազյանը չի ցանկանում ասոցացվել նախկինների հետ, դրա համար է ընտրել այս տարբերակը, որն իր կարծիքով` ավելի աշխատող է: Քաջարանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաեւ իշխող ուժը, ցուցակը գլխավորելու է գործարար Արմեն Առաքելյանը, ինչպես նաև Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորելու է Քաջարանի նախկին քաղաքապետ Վարդան Գեւորգյանը։ Ընդդիմությունն այստեղ թեկնածու չի առաջադրել, հավանաբար Փարամազյանին չվնասելու պատճառով»։

    Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս