17:34:09 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ընդդիմությունն այս գործընթացը տարբեր միջոցներով ու գործիքներով պետք է արագացնի, որովհետև դրա դինամիկայից է կախված երկրի ճակատագիրը․ Տիգրան Աբրահամյան

    09:59 17 Հոկտեմբեր 2021

    Սյունիքի ու Վայոց ձորի 3 քաղաքներում երեկ գործընկերներիս հետ հանդիպումների շարք եմ ունեցել մեր քաղաքացիների հետ։

    Թեև քննարկումների թեման ծավալուն էր, բազմաշերտ, սակայն տրվող հարցերն ու ռեպլիկները հստակ 2 խմբի մեջ կարելի էր դասակարգել՝ իշխանության հեռացում և անվտանգության ապահովում։

    Իրականում այս երկու խումբ հարցերը իրար հետ փոխկապակցված են։ Առանց այս իշխանության և անձամբ Փաշինյանի հեռացման անվտանգություն չի լինելու։ Սա միանշանակ։

    Իմ համար այսպիսի հանդիպումները կարևոր են մեծ թվով հարցերի շուրջ դիրքորոշում ձևավորելու և առաջնահերթություններ ֆիքսելու համար։

    Որքան էլ հասարակության մի հատված անտարբերություն է դրսևորում Արցախի և Հայաստանի անվտանգության հարցերի շուրջ, երեկվա իմ հանդիպումների ժամանակ տրվող հարցերի գերիշխող մասն այս թեմաներով էր։

    Սա ինքնին կարևոր է, որովհետև որքան էլ իշխանությունը փորձում է կենցաղն ու պայմանական ասֆալտը դարձնել առաջնային քննարկումների առանցք՝ տոտալ քարոզչության միջոցով անվտանգության և Արցախի վերաբերյալ օրակարգը հետին պլան մղել, հանրության համար իրական օրակարգը աստիճանաբար առաջին պլան է գալիս։

    Ընդդիմությունն այս գործընթացը տարբեր միջոցներով ու գործիքներով պետք է արագացնի, որովհետև դրա դինամիկայից է կախված երկրի ճակատագիրը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս