05:50:58 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանում գնաճը 2023թ. կանխատեսվում է 4,6 տոկոսի, 2024-ին՝ 3,3 տոկոսի մակարդակում. ԵԱԶԲ

    19:23 29 Նոյեմբեր 2022

    Հայաստանում գնաճը 2023թ. արդյունքներով կանխատեսվում է 4,6 տոկոսի, Բելառուսում՝ 8, Ղազախստանում՝ 7,8, Ղրղըզստանում՝ 5,2, Ռուսաստանում՝ 6, Տաջիկստանում՝ 6 տոկոսի մակարդակում։ Այս մասին նշվել է Եվրասիական զարգացման բանկի «Մակրոտնտեսական կանխատեսում – 2023թ.» զեկույցում։

     

    2024թ. վերջին գնաճը Հայաստանում կանխատեսվում է 3,3 տոկոսի մակարդակում։

     

    Գնաճը կշարունակի մնալ կենտրոնական եւ ազգային բանկերի թիրախային կողմնորոշիչներից բարձր։ Գնային ճնշում կգործադրի արտադրական-լոգիստիկ շղթաների վերակառուցման պրոցեսը Ռուսաստանում եւ Բելառուսում։ Այնուամենայնիվ, այդ գործոնների ազդեցությունն աստիճանաբար կթուլանա, եւ գների աճը շոշափելիորեն կդանդաղի։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս