20:23:15 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՊՆ զինված ուժերի պատվո պահակային վաշտում կանցկացվի զորակոչիկների ընտրություն

    19:40 9 Հունիս 2023

    ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին։ Այդ մասին տեղեկանում է ՀՀ ՊՆ-ից:

     

    Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում՝ հետևյալ ժամանակացույցով.

     

    ա) 2023 թ․ հուլիսի 6-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի տարածքային ստորաբաժանումների զորակոչիկներից,

     

    բ) 2023 թ․ հուլիսի 7-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մարզային տարածքային ստորաբաժանումների զորակոչիկներից։

     

    Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչի ենթակա քաղաքացիները դիմումների ներկայացման համար կամ այլ հարցերի դեպքում կարող են դիմել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ