00:56:19 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Տեղաբաշխվել է 2023-ի մայիսի 1-ին մարվող պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 3 միլիարդ դրամ ծավալով

    20:16 30 Հունվար 2023

    Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ  հունվարի 30-ին տեղաբաշխվել են 2023 թվականի մայիսի 1-ին մարվող պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 3 միլիարդ դրամ ծավալով:

    Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 6 միլիարդ 429 միլիոն 560 հազար  դրամ, միջին կշռված եկամտաբերությունը` 11.2 տոկոս:

    ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝

    Ամիրյան 23/1

    Տիգրան Մեծի 24

    Կոմիտաս 49:

    Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:

    Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.minfin.am ինտերնետային կայքից: Հեռախոսներ՝ 011 910 422 և 011 910 416:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս