19:57:26 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 1 հիվանդը կարող է 10 հոգու վարակել, և այդպես կորոնավիրուսային հիվանդության շղթան կշարունակվի. մասնագետ

    00:36 20 Հոկտեմբեր 2021

    Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների քանակը ներկա դրությամբ մեծացել է. հիվանդները ներկայանում են տարբեր գանգատներով, և վերջնական արդյունքում պարզվում է, որ նրանց մոտ քովիդ է: Տարբեր տարիքային խմբերի և ծանրության տարբեր աստիճաններրի հիվանդներ ունենք: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց հանրապետական հիվանդանոցի տեղամասային բուժօգնության բաժանմունքի վարիչ, թերապևտ Սուսաննա Անտոնյանը:

    «Թեստավորման արդյուքում պարզվում է, որ 90 տոկոսով դրական են լինում հետազոտության արդյունքները : Տարբեր հիվանդների մոտ լիովին տարբեր են հիվանդության ախտանիշները : Ցավոք, շատացել են կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում ստացողների և ծանր հիվանդների քանակը :

    Ստացիոնար բուժում են ստանում 50-ից ավելի հիվանդներ, որոնք արհեստական շնչառական համակարգի միջոցով են շնչում : Շատերը թերահավատությամբ են վերաբերում վարակին :

    Ցավոք, տրանսպորտում, առևտրի կոնտրոններում, հասարակական վայրերում քաղաքացիները չեն պահպանում անձնական հիգիենայի կանոնները, դիմակ չեն կրում, ինչը վարակվելու մեծ ռիսկ է պարունակում :

    Անհրաժեշտ է անընդհատ ձեռքերը ախտահանել, սենյակները օդափոխել և շատ հեղուկ օգտագործել : Պետք է հիշենք, որ 1 հիվանդը կարող է 10 հոգու վարակել, և այդպես կորոնավիրուսային հիվանդության շղթան կշարունակվի :

    Չպետք է մոռանանք, որ վիրուսը ամենուր է, և վարակվելու հավանականությունը մեծ է: Պատասխանատու մարդկանց հետ հեշտ է աշխատելը, քանի որ նրանք գիտակցում են հիվանդության լրջությունը», – ասաց Ս. Անտոնյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ