00:26:18 29°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ալիևը պետք է իմանա, որ Նիկոլը երկար կյանք չունի ՀՀ-ում, նրա հետ պայմանավորվածություններն առ ոչինչ են

    22:58 18 Հունիս 2022

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է հասկանա, որ Նիկոլ Փաշինյանը «երկար կյանք» չունի Հայաստանում և իր հետ ցանկացած  պայմանավորվածություն առ ոչինչ է: Այս մասին ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: 

    «Հայ ժողովուրդը Նիկոլ չէ, մենք այն ժողովուրդն ենք, որ ծնկի ենք բերել Ալիևներին»,- ասել է նա՝ հավելելով, թե «Նիկոլ Փաշինյանի դավաճանության մասին արդեն խոսում է նրա կողմից նախագահ նշանակվածը ( Վահագն Խաչատրյանը - խմբ.):

    Սաղաթելյանը նաև ընդգծել է, թե «իրենց համար հներ ու նորեր, նախկիններ և ներկաներ չկան»:
    «Այս իշխանության մեջ այնպիսի նախկիններ կան, որ ծառայել են ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, այլ նաև Գորբաչովին և Բրեժնևին», - շարունակել է նա: 

    Ըստ ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի, «Դիմադրության շարժման առաքելությունը միայն Նիկոլ Փաշինյանին հեռացնելով չպետք է ավարտվի»:

    Մանրամասները՝ տեսանյութում:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ