16:12:57 -7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռուսաստանցի վարակաբանի կարծիքով՝ օմիկրոն շտամը կարող է կենդանի պատվաստանյութ լինել

    17:58 7 Դեկտեմբեր 2021

    Օմիկրոն շտամը կարող է կենդանի պատվաստանյութ լինել, որը ստեղծել է բնությունը, Ura.ru-ի հետ զրույցում ասել է վարակաբան, ՌԳԱ թղթակից անդամ, Վ.Ա. Էնգելգարդի անվան Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բջիջների պրոլիֆերացիայի լաբորատորիայի վարիչ Պյոտր Չումակովը։

    «Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր կհիվանդանան եւ կբուժվեն կորոնավիրուսի այդ շտամից, կդառնան կայուն հիվանդածին տարբերակների հանդեպ»,- պարբերականը մեջբերում է գիտնականի խոսքերը։

    Չումակովի կարծիքով՝ «օմիկրոնի» հայտնվելու շնորհիվ աշխարհը կկարողանա մոռանալ լոքդաունների մասին։ Սակայն առայժմ հայտնի չէ, թե արդյոք այս տարբերակը կվերացնի կորոնավիրուսի մյուս շտամները։

    B.1.1.529 նոր շտամը հայտնաբերվել է Բոթսվանայում եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում նոյեմբերի երկրորդ տասնօրյակում։ Այն պարունակում է S-սպիտակուցի (որն անհրաժեշտ է պաթոգենին բջիջների վարակման համար) տասնյակ մուտացիաներ։ Հետազոտողների կարծիքով՝ SARS-CoV-2 գենոմում նոր փոփոխություններից շատերը մատնանշում են այս տարբերակի բարձր փոխանցողականությունը եւ կայունությունը արդեն հիվանդացած եւ պատվաստված մարդկանց պաշտպանական հակամարմինների նկատմամբ, չնայած առայժմ վաղ է վերջնական եզրահանգումներ անելու համար։ Ենթադրվում է, որ B.1.1.529-ը սկզբում զարգացել է թույլ իմունիտետ ունեցող մարդու (ՁԻԱՀ-ով հիվանդ կամ ՄԻԱՎ ունեցող) օրգանիզմում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս