13:11:56 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ֆինլանդիան կփակի սահմանը ռուսաստանցիների համար

    16:15 29 Սեպտեմբեր 2022

    Ֆինլանդիան կփակի սահմանը ռուսաստանցիների համար, գրում է AP-ը։ 

    «Որոշումը սկզբունքորեն նպատակ ունի ամբողջովին կանխել ռուսական զբոսաշրջությունը դեպի Ֆինլանդիա եւ տարանցումը Ֆինլանդիայի տարածքով»,-ասել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն։ Ընտանեկան այցերի եւ աշխատանքի ու ուսման համար մուտքը կշարունակվի թույլատրվել:

    Կառավարությունն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների շարունակական ժամանումը Ֆինլանդիա վտանգում է երկրի միջազգային հարաբերությունները՝ չհստակեցնելով, թե ինչպես եւ ում հետ։

    Սեպտեմբերի 1-ից Ֆինլանդիան նվազեցրել է ՌԴ քաղաքացիներին տրվող վիզաների թիվը, այդ թվում՝ զբոսաշրջության նպատակով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս