- Ուկրաինայի ԶՈՒ-ում քաոս է, չեն կարողանում պլանավորում իրականացնել․ The New York Times
- Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից
- Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. ձյան տեղումների պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել
- Ցանկանում եմ գտնել այն միջոցը, որով աշխարհը կհրաժարվի միջուկային զենքից․ Ճապոնիայի վարչապետ
- Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է պատերազմի սկզբից Գազայի հատվածում զոհերի թիվը
- Լարսի ճանապարհը նորից փակվեց բեռնատարների համար
- Ծեծկռտուք է տեղի ունեցել մի քանի աշակերտի ու նրանց ծնողների միջև․ «Տղայական ռազբորկաներն» այժմ շարունակվում են դպրոցից դուրս․ «Սպուտնիկ Արմենիա»
- Երևանում վթարի է ենթարկվել Արթուր Վանեցյանի որդին․ նրա մեքենային հարվածած Kia-ի վարորդը ոստիկաններին խոստովանել է, որ օգտագործել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց
- Ինքնասպանության փորձ կատարած 25-ամյա ոստիկանը օնլայն խաղերով մեծ պարտքեր է կուտակել․ Yerkir.am
- «Բացառում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո․ Արցախի տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը»․ Արցախի քաղաքական և քաղաքացիական ուժերի ուղերձը
Լավ կլիներ, եթե Հայաստանն ինքը յուրօրինակ կամուրջ դառնար Արևմուտքի և Ռուսաստանի միջև, կամուրջ՝ խաղաղության և համագործակցության վերսկսման համար. Գագիկ Ծառուկյան
11:17 5 Հունիս 2023Հայաստանի և ԼՂ–ի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ «Sputnik Արմենիա» լրատվականին տրված հարցազրույցի ամբողջական տարբերակը՝ ստորև.
– Պարո՛ն Ծառուկյան, Հայաստանը լարված բանակցային գործընթացի մեջ է Ադրբեջանի հետ: Ինչպե՞ս եք տեսնում այսօրվա բանակցային գործընթացի հեռանկարը, որը զարգանում է միանգամից մի քանի ուղղություններով՝ ԱՄՆ, Բրյուսել, Մոսկվա, Քիշնև․․․
– Հայաստանը միշտ էլ խաղաղ բանակցային գործընթացի կողմնակից է եղել, և Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը խաթարել է ոչ միայն խաղաղությունը ողջ տարածաշրջանում, այլև բանակցային բոլոր ձևաչափերը, որոնք գոյություն ունեին պատերազմից առաջ: Պատերազմը կանգնեցնելը հնարավոր դարձավ միայն Ռուսաստանի ղեկավարության ջանքերով, և այսօր միակ փաստաթուղթը, որը փխրուն խաղաղություն է ապահովում Ղարաբաղի շուրջ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է, որը ստորագրվել է Ռուսաստանի հովանու ներքո։
Այդ փաստաթուղթը, ինչպես նաև 2021 թվականի հունվարին երկրների ղեկավարների արած հայտարարությունները, ճանապարհային քարտեզի առայժմ ամենահստակ, ապաէսկալացիայի տանող քայլերն են։ Իհարկե, այդ կետերի վրա կարելի է և պետք է դեռ երկար աշխատել, գտնել առավել օպտիմալ և ընդունելի լուծումները։ Իսկ ահա այդ կարևոր քայլերը շրջանցելու փորձերը, նոր, տարբեր հարթակների ձևավորումը հսկայական ռիսկեր են պարունակում։
Այսօր պետք է գիտակցել իրավիճակի ողջ լրջությունը, հասկանալ բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Այսօր կողմերը ուր էլ դիմեն միջնորդության համար, որ մայրաքաղաքներում էլ հանդիպումներ կազմակերպեն, մենք հո հստակ հասկանում ենք, որ Ղարաբաղում խաղաղ բնակչության և ադրբեջանական բանակի միջև ռուս խաղաղապահներն են կանգնած, և որ հենց Ռուսաստանի հետ են կողմերը կապում պայմանավորվածությունները, որոնք հնարավոր կլինի կյանքի կոչել։ Մենք ունենք Ղարաբաղի 120- հազարանոց բնակչությունը՝ իրական մարդկային կյանքեր, իրական պատմական հող, դրա հետ չի կարելի այդքան թեթև վարվել։
-Այնուամենայնիվ, ինչպե՞ս է ազդում Արևմուտքը բանակցությունների վրա, ինչպե՞ս կբնութագրեիք այդ ազդեցությունը՝ որպես օգնությո՞ւն, թե՞ միջամտություն։
– Չբացառելով Արևմուտքի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին օգտակար լինելու անկեղծ ցանկության հնարավորությունը, այնուամենայնիվ, բոլորն էլ հասկանում են, որ այսօրվա իրողություններում թիվ մեկ նպատակը Հայաստանին Ռուսաստանից հեռացնելն է, այս «բարենպաստ» ժամանակաշրջանը մեր տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը թուլացնելու համար օգտագործելը: Բայց չէ՞ որ մենք ՀԱՊԿ անդամ ենք և վեկտորի փոփոխություն չէինք ուզի, դա այսրոպեական խաղ չէ, անվտանգության համակարգը նշանակում է տարիներ շարունակ հղկված հարաբերություններ, գործող կառույցներ։
Միևնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի ներսում որոշակի ակնկալիքներ կան, և սա ևս իրողություն է, որը չի կարելի շրջանցել։ Երկու կողմերն էլ ունեն հարցեր, որոնք տրվում են և մշտապես տրվելու են, և դրա մասին պետք է ազնվորեն, բաց խոսել։ Հայաստանի համար իսկապես կարևոր են Ռուսաստանի հետ ռազմավարական ռազմաքաղաքական հարաբերությունները, և այստեղ նույնպես բաց խոսակցության անհրաժեշտություն կա՝ ի շահ այդ հարաբերությունների։
Հայաստանի համար` որպես մի երկրի, որի ժողովրդի հսկայական մասն ապրում է իր սահմաններից դուրս, իրավիճակը հեշտ չէ։ Միլիոնավոր հայեր պատմական պատճառներով տասնամյակներ շարունակ բնակվում են ոչ միայն Ռուսաստանում, այլև արևմտյան երկրներում։
Դա, իհարկե, ազդում է հայկական արտաքին քաղաքականության վրա։
Կտրուկ լինելն ու կամուրջներ այրելը Հայաստանի մասին չէ։ Ընդհակառակը` լավ կլիներ, եթե Հայաստանն ինքը յուրօրինակ կամուրջ դառնար Արևմուտքի և Ռուսաստանի միջև, կամուրջ՝ խաղաղության և համագործակցության վերսկսման համար։ Բայց առայժմ, ցավոք, Հայաստանը ձգտում են օգտագործել ճիշտ հակառակը ձևով՝ որպես բախման նոր դաշտ։ Սա շատ անազնիվ է արյունալի պատերազմից հետո դեռ ուշքի չեկած և անընդհատ ադրբեջանա-թուրքական զորքերի նշանառության տակ գտնվող երկրի նկատմամբ։
– Աշխարհում իրավիճակը, այդ թվում՝ տնտեսական, դեռ անկայուն է։ Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ արդյոք Հայաստանը պահպանել հավասարակշռությունն այսպիսի երերուն աշխարհում։
-Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ինչի շնորհիվ մենք ոչ միայն էներգետիկ կայունություն ունենք, այլև աճող շուկաներ հայկական արտադրության ապրանքների իրացման համար։ Ես շատ լավ տիրապետում եմ այդ ոլորտի տեղեկատվությանը, և կարող եմ հաստատ ասել, որ Հայաստանին այսօր հաջողվում է տնտեսական կայունություն պահպանել հենց այս երկու նշված պատճառներով։
Բայց, իհարկե, դինամիկ, դրական աշխատանքի անհրաժեշտությունը միշտ կա։ Չի կարելի բավարարվել նրանով, ինչ ունենք. դա կհանգեցնի լճացման, իսկ ահա եթե մտածենք շփումների ու մեթոդների անընդհատ թարմացման, նոր հնարավորությունների ստեղծման, հեռանկարային աշխատանքի մասին, իրական օգուտ կբերենք մեր ժողովուրդներին, մեր երկրներին։
Լրահոս
- Ուկրաինայի ԶՈՒ-ում քաոս է, չեն կարողանում պլանավորում իրականացնել․ The New York Times 00:03 10 Դեկտեմբեր 2023
- Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից 23:30 9 Դեկտեմբեր 2023
- Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. ձյան տեղումների պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել 23:00 9 Դեկտեմբեր 2023
- Ցանկանում եմ գտնել այն միջոցը, որով աշխարհը կհրաժարվի միջուկային զենքից․ Ճապոնիայի վարչապետ 22:45 9 Դեկտեմբեր 2023
- Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է պատերազմի սկզբից Գազայի հատվածում զոհերի թիվը 22:28 9 Դեկտեմբեր 2023
- Լարսի ճանապարհը նորից փակվեց բեռնատարների համար 22:16 9 Դեկտեմբեր 2023
- Ծեծկռտուք է տեղի ունեցել մի քանի աշակերտի ու նրանց ծնողների միջև․ «Տղայական ռազբորկաներն» այժմ շարունակվում են դպրոցից դուրս․ «Սպուտնիկ Արմենիա» 21:56 9 Դեկտեմբեր 2023
- Երևանում վթարի է ենթարկվել Արթուր Վանեցյանի որդին․ նրա մեքենային հարվածած Kia-ի վարորդը ոստիկաններին խոստովանել է, որ օգտագործել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց 21:39 9 Դեկտեմբեր 2023
- Ինքնասպանության փորձ կատարած 25-ամյա ոստիկանը օնլայն խաղերով մեծ պարտքեր է կուտակել․ Yerkir.am 21:15 9 Դեկտեմբեր 2023
- «Բացառում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո․ Արցախի տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը»․ Արցախի քաղաքական և քաղաքացիական ուժերի ուղերձը 20:54 9 Դեկտեմբեր 2023
- «Chanel»-ը նորաձևության աշխարհում իրավիճակի վատթարացում է կանխատեսել 20:29 9 Դեկտեմբեր 2023
- Փոշու և ազոտի պարունակությունը Երևանի մթնոլորտային օդում․ Տվյալներ են հրապարակվել 20:15 9 Դեկտեմբեր 2023
- Լարսի ճանապարհը բացվել է բեռնատարների համար 20:00 9 Դեկտեմբեր 2023
- Վերին Խոտանան գյուղում բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը․ օգնության են հասել փրկարարները 19:47 9 Դեկտեմբեր 2023
- Գազայում հրադադար պահանջող բանաձևի վրա ԱՄՆ-ի վետոյից հետո մարտերը սաստկացել են 19:35 9 Դեկտեմբեր 2023
- ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը 5 օրով գործուղվել է Նյու-Յորք՝ Հռոմի ստատուտը վավերացրած երկրների վեհաժողովին 19:23 9 Դեկտեմբեր 2023
- Խոշոր վթար Բուժականում․ Տուժածների մեջ 7-ամյա երեխա կա 19:11 9 Դեկտեմբեր 2023
- Զելենսկու կինը դիմել է Եվրոպային 19:00 9 Դեկտեմբեր 2023
- Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցով երթևեկությունը կդադարեցվի 18:47 9 Դեկտեմբեր 2023
- Տավուշում, Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում, Լոռիում, Վայքում տեղումներ են 18:35 9 Դեկտեմբեր 2023
Փոխկապակցված նորություններ
-
13:41 25 Նոյեմբեր 2023 Հայաստանի պարագայում իրավիճակը էլ ավելի աղետալի է լինելու․ Արմեն Աշոտյանի հարցազրույցը՝ ՔԿՀ-ից Հայաստանի պարագայում իրավիճակը էլ ավելի աղետալի է լինելու․ Արմեն Աշոտյանի հարցազրույցը՝ ՔԿՀ-ից
-
19:15 11 Նոյեմբեր 2023 Քարտեզի առջև նստել են ու որոշումներ են կայացնում․ Տավուշի մարզկենտրոնի հետ կապը կտրվելու է, գոնե պատկերացնո՞ւմ են՝ դա ինչ է նշանակում․ Բաղանիսի նախկին համայնքապետ (168.am) Քարտեզի առջև նստել են ու որոշումներ են կայացնում․ Տավուշի մարզկենտրոնի հետ կապը կտրվելու է, գոնե պատկերացնո՞ւմ են՝ դա ինչ է նշանակում․ Բաղանիսի նախկին համայնքապետ (168.am)
-
16:52 12 Հոկտեմբեր 2023 Ռուբեն Վարդանյանը կապ է հաստատել ընտանիքի հետ ու ասել, որ լավ վիճակում է Ռուբեն Վարդանյանը կապ է հաստատել ընտանիքի հետ ու ասել, որ լավ վիճակում է
Միջազգային լուրեր
-
22:45 9 Դեկտեմբեր 2023 Ցանկանում եմ գտնել այն միջոցը, որով աշխարհը կհրաժարվի միջուկային զենքից․ Ճապոնիայի վարչապետ Ցանկանում եմ գտնել այն միջոցը, որով աշխարհը կհրաժարվի միջուկային զենքից․ Ճապոնիայի վարչապետ
-
22:28 9 Դեկտեմբեր 2023 Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է պատերազմի սկզբից Գազայի հատվածում զոհերի թիվը Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է պատերազմի սկզբից Գազայի հատվածում զոհերի թիվը
-
20:29 9 Դեկտեմբեր 2023 «Chanel»-ը նորաձևության աշխարհում իրավիճակի վատթարացում է կանխատեսել «Chanel»-ը նորաձևության աշխարհում իրավիճակի վատթարացում է կանխատեսել
Տնտեսություն
-
11:56 9 Դեկտեմբեր 2023 Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, երկրի համար բացարձակ ռեկորդ է․ Քերոբյան Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, երկրի համար բացարձակ ռեկորդ է․ Քերոբյան
-
20:10 8 Դեկտեմբեր 2023 Ֆրանսիան ևս 15 միլիոն եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Հայաստանին և Արցախից տեղահանվածներին Ֆրանսիան ևս 15 միլիոն եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Հայաստանին և Արցախից տեղահանվածներին
-
19:12 8 Դեկտեմբեր 2023 «Գյուղատնտեսության ոլորտը մասնագիտական կրթության առումով մեր գերակա ուղղություններից է». Արաքսիա Սվաջյան «Գյուղատնտեսության ոլորտը մասնագիտական կրթության առումով մեր գերակա ուղղություններից է». Արաքսիա Սվաջյան