- Տարոն Մանուկյանի կուրսընկերները գլխավոր դատախազից պահանջում են ազատ արձակել նրան
- Ծեծել-ջարդելու հրահանգը տալիս է անձամբ վարչապետ կոչեցյալը, ասում է՝ ծեծեք, ջարդեք. Ավետիք Իշխանյան
- Իրանցու «Սկանիա» բեռնատարը խուզարկել են. հայտնաբերվել է 930 գրամ «հերոին» և 1005 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ
- «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են «Արթիկ» ՔԿՀ, տեսակցել ազատազրկված իրենց ընկերներին
- Հայաստանում բարձր գնաճային միջավայրը կպահպանվի. ԿԲ
- Պետք է պարտավորեցնել «Վեոլիա ջուր»-ին կատարել պայմանագիրը կամ մտածել դրա լուծման մասին. «Իմ քայլը»
- ԱԺ-ում քննարկվում է ԿԲ անցած տարվա գործունեության տարեկան հաշվետվությունը
- Արցախի փրկությունը պետք է սկսվի բուն Արցախից, իսկ նման ակտիվության անհրաժեշտություն չկա՞ Արցախում. Գեղամ Բաղդասարյան
- Երեւանում նոր ավտոբուսների վարորդներին հանձնարարվում է գումար շորթել քաղաքից․ «Իմ քայլը»
- Ավարտվել են Արցախի 2021-ի պետական բյուջեի կատարողականների քննարկումներն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստերում
Պաշտոնյաներն իրավունք չունեն ՄԻՊ բարձրացրած խնդիրները «փակելու» համար դրանք անվանել միակողմանի կամ քաղաքական․ Թաթոյան
13:15 25 Հունվար 2022Բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու կամ այդ խնդիրները «փակելու» համար դրանք անվանել միակողմանի կամ քաղաքական: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր երկրում պետք է դադարի այս խիստ արատավոր երևույթը:
Շաբաթ օրը՝ 2022թ. հունվարի 22-ին հրապարակեցի արտահերթ զեկույց, որը վերնագրված է «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ»: Այս զեկույցին հրապարակային արձագանքել է ՀՀ առողջապահության նախկին նախարարը, որը ներկայում ՀՀ Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր է: Ընդ որում, այս ոլորտում ևս մարդու իրավունքներին քաղաքական երանգ հաղորդելու համար այդ հայտարարությունը տարածել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Բարձրաստիճան նշված պաշտոնյան հեգնական գնահատական տալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օրենքի հիման վրա հրապարակվող արտահերթ զեկույցին` այն անվանել է կողմնակալ:
Այդ պաշտոնյայի հրապարակումից հստակ երևում է, որ նա ոչ միայն ծանոթ չէ շուրջ 150 էջից կազմված զեկույցի բովանդակությանը, այլ զեկույցի վերնագիրն անգամ չի ընթերցել: Ակնհայտ է, որ նա ծանոթ չէ նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ. և մյուս տարեկան զեկույցներին` խնդիրների զարգացման կամ նվազման դինամիկայով:
Նախ, գոնե նվազագույն մակարդակով ծանոթ լինելու դեպքում նա կտեսներ, որ զեկույցի վերնագրում ու ողջ տեքստում օգտագործված են ձևակերպումներ, որոնք բխում են օրենքներից, այդ թվում` «հոգեբուժական կազմակերպություն» հասկացությունը. այն նախատեսված է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով՝ որպես հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային ձևով բժշկական, այդ թվում՝ հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող պետական կամ համայնքային հիմնարկ:
Զեկույցի ողջ տեքստում «հոգեբուժարան» բառը գեթ մեկ անգամ օգտագործված չէ:
Խիստ մտահոգիչ երևույթ է, երբ բարձաստիճան պաշտոնյան, ով զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները և հիմա էլ խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյա, կարող է կոնկրետ փաստերի վրա հիմնված Մարդու իրավունքների պաշտպանի մասնագիտական զեկույցների վերաբերյալ հրապարակային գնահատականներ տալ առանց այդ կարևոր փաստաթղթերի բովանդակությանը ծանոթանալու:
Ավելին, խարանի և խտրականության դեմ պայքարից խոսող բարձրաստիճան պաշտոնատար անձին բարեկամաբար իրազեկում ենք, որ այդ նպատակի համար ոչ միայն պետք է փոխել կազմակերպությունների անուններ ու դա հետո «դարձնել դրոշակ», այլ պետք է զբաղվել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների իրական պաշտպանությամբ, նրանց իրական բուժումով ու խնամքով:
Ինչպե՞ս կբացատրի Առողջապահության նախկին նախարարը հոգեբուժական կազմակերպություններում մարդկանց անօրինական պահելու դեպքերն իր պաշտոնավարման օրոք, ինչպե՞ս կբացատրի, որ ակնհայտ օրենսդրական խախտումով մարդկանց ենթարկում են տարբեր բժշկական միջամտությունների,այդ թվում՝ հոգեմետ դեղամիջոցներով բուժման` առանց առհասարակ նրանց համաձայնության: Կամ ինչպե՞ս է ստացվում, որ մարդկանց նկատմամբ բուժում է իրականացվում նրանցից վերցված արհեստական ստորագրություններով, բայց փաստացի առանց նրանց համաձայնության, ինչպե՞ս բացատրել նրանց նկատմամբ ներգործության միջոցներն իրավունքները ոտնահարող եղանակով, ինչպե՞ս բացատրել համայնքահեն ծառայությունների ու բուժման այլընտրանքային մեթոդների բացակայությունը կամ եղածների դեպքում էլ դրանց խիստ անարդյունավետությունը, ինչպես նաև բուժաշխատողների անընդունելի սոցիալական երաշխիքները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը կազմվել է բարձր պրոֆեսիոնալ թիմի (սոցիոլոգ, իրավաբան, հոգեբան, բժիշկ, այդ թվում՝ հոգեբույժ) մասնագիտական աշխատանքի արդյունքում` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ: Բոլորն անցել են հատուկ ուսուցում, մեծ մասը նաև միջազգային կառույցների փորձագետներ են [այդ թվում միջազգային մակարդակի], ղեկավարվում են միջազգայնորեն երաշխավորված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատած ուղեցույցերով, իսկ նրանց մի մասը նաև զբաղվում է իրական գիտական աշխատանքով թե´ Հայաստանում, թե´ արտերկրում:
Զեկույցում կոնկրետ օրինակներով արձանագրված են նաև դրական զարգացումները, բայց դրանք կա՛մ դրվագային են ու վերաբերում են կոնկրետ հաստատության, կա՛մ իրականացվել են Առողջապահության գործող նախարարի օրոք: Նշված են անգամ տարբերակված գերատեսչական ենթակայության խնդիրները Առողջապահության նախարարի հրամանների խախտման տեսանկյունից: Մանրամասները զեկույցում են:
Այնպես որ, ՀՀ առողջապահության նախարարի, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձից, ՀՀ ԱԺ կառավարող խմբակցության անդամից խստորեն պահանջում ենք չփորձել քաղաքականացնել մարդու իրավունքների ոլորտը և քաղաքական քողով թաքցնել նախարարի պաշտոնում իր աշխատած ժամանակվա անգործությունն ու մարդու իրավունքների խախտումները»:
Լրահոս
- Տարոն Մանուկյանի կուրսընկերները գլխավոր դատախազից պահանջում են ազատ արձակել նրան 18:32 24 Մայիս 2022
- Ծեծել-ջարդելու հրահանգը տալիս է անձամբ վարչապետ կոչեցյալը, ասում է՝ ծեծեք, ջարդեք. Ավետիք Իշխանյան 18:21 24 Մայիս 2022
- Իրանցու «Սկանիա» բեռնատարը խուզարկել են. հայտնաբերվել է 930 գրամ «հերոին» և 1005 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ 18:10 24 Մայիս 2022
- «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են «Արթիկ» ՔԿՀ, տեսակցել ազատազրկված իրենց ընկերներին 17:58 24 Մայիս 2022
- Հայաստանում բարձր գնաճային միջավայրը կպահպանվի. ԿԲ 17:47 24 Մայիս 2022
- Պետք է պարտավորեցնել «Վեոլիա ջուր»-ին կատարել պայմանագիրը կամ մտածել դրա լուծման մասին. «Իմ քայլը» 17:36 24 Մայիս 2022
- ԱԺ-ում քննարկվում է ԿԲ անցած տարվա գործունեության տարեկան հաշվետվությունը 17:25 24 Մայիս 2022
- Արցախի փրկությունը պետք է սկսվի բուն Արցախից, իսկ նման ակտիվության անհրաժեշտություն չկա՞ Արցախում. Գեղամ Բաղդասարյան 17:14 24 Մայիս 2022
- Երեւանում նոր ավտոբուսների վարորդներին հանձնարարվում է գումար շորթել քաղաքից․ «Իմ քայլը» 17:02 24 Մայիս 2022
- Ավարտվել են Արցախի 2021-ի պետական բյուջեի կատարողականների քննարկումներն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստերում 16:51 24 Մայիս 2022
- ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը կանցկացվի 2022 թ. չորրորդ եռամսյակում՝ Հայաստանում 16:40 24 Մայիս 2022
- Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Ավետիք Չալաբյան 16:29 24 Մայիս 2022
- Հայաստանում միջնաժամկետ ծախսերի ծրագրերի ձեւավորման անհրաժեշտություն է առաջացել. Գնել Սանոսյան 16:18 24 Մայիս 2022
- ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը հերթական անգամ հայտնվում է սկանդալի կենտրոնում Էդգար Ղազարյան 15:49 24 Մայիս 2022
- Զինվորի տան տղաներից 7-ը հերթական ուսումնական ծրագրով հունիսից հաշվապահություն կսովորի 15:38 24 Մայիս 2022
- Մոլդովայի նախկին նախագահ Դոդոնի տանը խուզարկություններ են իրականացվում 15:27 24 Մայիս 2022
- Սա այն դատավորի խնդիրն է, որը ձեռքով մակագրված գործ է ստանում. դատավորը՝ Աղվան Հովսեփյանի բողոքը վերամակագրելու մասին 15:27 24 Մայիս 2022
- Մեկ օրում բացահայտվել է 53 հանցագործություն. գրանցվել է 16 ավտովթար. 21 անձ վիրավորվել է 15:15 24 Մայիս 2022
- Հունիսի 1-ից «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոց մուտք գործելը տոմսերով կլինի 15:07 24 Մայիս 2022
- Չարենցավանում տղամարդը հրացանով կրակել է 20-ամյա կնոջը 14:55 24 Մայիս 2022
Փոխկապակցված նորություններ
-
18:32 24 Մայիս 2022 Տարոն Մանուկյանի կուրսընկերները գլխավոր դատախազից պահանջում են ազատ արձակել նրան Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հասցեագրված բաց նամակում ուսանողները մասնավորապես նշել են.
-
18:21 24 Մայիս 2022 Ծեծել-ջարդելու հրահանգը տալիս է անձամբ վարչապետ կոչեցյալը, ասում է՝ ծեծեք, ջարդեք. Ավետիք Իշխանյան Չնկատել այն հսկայական վարչական ռեսուրսները, որոնք իրականցնում էին իշխանությունները, բռնաճնշումները, հետագայում կպարզվի, հույս ունեմ իշխանափոխությունից հետո, ինչ ֆինանսական ռեսուրսներ են կիրառվել»,- ասաց Իշխանյանը։
-
18:10 24 Մայիս 2022 Իրանցու «Սկանիա» բեռնատարը խուզարկել են. հայտնաբերվել է 930 գրամ «հերոին» և 1005 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տրվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թմրամիջոցների մաքսանենգության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քաղաքականություն
-
16:29 24 Մայիս 2022 Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Ավետիք Չալաբյան Այսերեք փոփոխությունների ապահովմանպայմաններում Հայաստանը կվերականգնի իր կշիռը, կկարողանա նորից վստահ դիրքերից խոսել իր ոխերիմ հարևանների հետ և հետևողականորեն առաջ մղել իր ազգային շահերը։
-
13:59 24 Մայիս 2022 Հալալ է ձեր կամքին, վճռականությանը․ Իշխան Սաղաթելյանն ամփոփեց առավոտյան ակցիաները և նշեց անելիքը Մի բան հստակ է՝ այն պետական կառույցները, որոնք չեն սպասարկում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը, դրանց գործունեությունը պետք է արգելափակել, խոչընդոտել և դրանով ցույց տալ ժողովրդի կամքը և հասնել ամբողջական երկիշխանության
-
13:40 24 Մայիս 2022 Սուրբ Աթոռը մտադիր է առավել ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: