12:16:49 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կրակոց Երևանում․ էլիտար շենքի պատուհանի վրա հայտնաբերվել է կրակոցի հետք, պատուհանագոգին՝ կրակված պարկուճ

    18:06 30 Հունվար 2023

    Երեւանում, այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կրակոց է արձակել Անտառային 160/9 շենքի 4-րդ հարկի պատուհանին։ 

    Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

    Ոստիկանները ու քննիչները նշված պատուհանի վրա հայտնաբերել են կրակոցի հետք, իսկ ներսում՝ պատուհանագոգի վրա ապակու մնացորդներ և կրակված պարկուճ։

    Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տան սեփականատիրոջ ինքնությունը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ