18:15:03 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՄԻ պաշտպանը Լիբերալ քաղաքականության դպրոցի սաների հետ հանդիպմանը նաև առանձնացրել է անհադուրժողականությանը, ատելության խոսքի տարածմանն ու ծայրահեղ բևեռացմանը

    22:13 9 Հունիս 2023

    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 9-ին, ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի 8-րդ հոսքի 23 սաների: Այս մասին հայտնել է ՄԻՊ-ի գրասենյակը։

    «Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով: Անդրադարձ է կատարվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն առնչվող խնդիրներին: Այս համատեքստում Պաշտպանն առանձնացրել է անհադուրժողականությունը, ատելության խոսքի տարածումը և ծայրահեղ բևեռացումը:

    «Այս երևույթների լայն տարածումը շարունակում է մնալ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնական խնդիրներից մեկը»,- ասել է Պաշտպանը։

    Համերաշխության մթնոլորտի ձևավորման տեսանկյունից Անահիտ Մանասյանը կարևորել է նաև գիտական և կրթական գործառույթներ իրականացնող անձանց դերակատարությունը, ուսումնական հաստատությունների հետ համատեղ աշխատանքը` ուղղված տարատեսակ խնդիրների հաղթահարմանն ու էթիկայի նորմերի պահպանման պատշաճ միջավայր ձևավորելուն:

    Պաշտպանը նաև ընդգծել է Լիբերալ քաղաքականության դպրոցի հետ համագործակցության կարևորությունը և նշել, որ հաստատությունը լավ հարթակ է տարբեր թեմաներ քննարկելու համար:

    Նա ներկայացրել է նաև ՄԻՊ հաստատության առաջնահերթությունները, Պաշտպանի ինստիտուտի գործունեությունը, աշխատանքի ուղղությունները, իրավասությունների շրջանակը»,- ասված է հաղորդագրության մեջ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս