14:13:43 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄՆ ներկայությունը չի նպաստում տարածաշրջանի երկրներում կայունության հաստատմանը․ Ռաիսի

    19:34 29 Նոյեմբեր 2022

    Մերձավոր Արեւելքից ԱՄՆ-ի հեռանալը կարող է զգալիորեն նպաստել տարածաշրջանում անվտանգության հաստատմանը։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Իրաքի վարչապետ Մուհամմադ աս-Սուդանի հետ համատեղ ասուլիսում, հաղորդում է IRNA-ն։

    Նոյեմբերի 29-ին Իրաքի վարչապետն առաջին պաշտոնական այցով ժամանել է Թեհրան։

    «Անվտանգությունը, կայունությունը եւ խաղաղությունը պետք է հաստատվեն հենց տարածաշրջանի ղեկավարության եւ իրավակարգի ուժերի կողմից», - նշել է Ռաիսին։

    Նրա խոսքով՝ Աֆղանստանում, Իրաքում ԱՄՆ-ի ներկայությունը չի նպաստել այդ երկրներում անվտանգության հաստատմանը։ Ավելին՝ նրանց ներկայությունը, Իրանի նախագահի կարծիքով, չի նպաստում նաեւ տարածաշրջանի մյուս երկրներում կայունության հաստատմանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս