10:10:32 6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՕՊԵԿ+-ի որոշումը կապված է ձմռան նախաշեմին շուկան հավասարակշռելու անհրաժեշտության հետ․ ՌԴ փոխվարչապետ

    23:46 5 Հոկտեմբեր 2022

    Նոյեմբերին նավթի արդյունահանումը միանգամից 2 մլն բարելով նվազեցնելու ՕՊԵԿ+ դաշինքի որոշումը աննախադեպ է, այն կապված է ձմռան նախաշեմին շուկան հավասարակշռելու անհրաժեշտության հետ, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

    «Այսօր երկու կարեւոր, ես կասեի՝ պատմական, որոշում է կայացվել։ Առաջին որոշումը ՕՊԵԿ+-ում ընդգրկված բոլոր երկրների կողմից քվոտաների կրճատումն է ընդհանուր օրական 2 մլն բարելով։ Սա այնքան աննախադեպ որոշում է, քանի որ մենք այն վաղուց չենք ընդունել, վերջին անգամ եղել է 2,5 տարի առաջ»,- ասել է Նովակը «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

    «Այս որոշումն առաջին հերթին կապված է շուկայի հավասարակշռման հետ, որը մտնում է տուրբուլենտության եւ անորոշության գոտի, հատկապես աշուն-ձմեռ ժամանակահատվածում, երբ պահանջարկը նվազում է, եւ առաջարկը պետք է ճշգրտվի»,- բացատրել է Նովակը:

    Նրա խոսքով՝ ռուսական նավթի գների վերին շեմ սահմանելու գաղափարը խախտում է շուկայական բոլոր մեխանիզմները, այդ գործիքը կարող է կործանարար ազդեցություն ունենալ համաշխարհային նավթային ոլորտի վրա։

    «Մենք կարծում ենք, որ այս գործիքը խախտում է շուկայական բոլոր մեխանիզմները, այն ընդհանուր առմամբ շատ կործանարար ազդեցություն կարող է ունենալ համաշխարհային նավթային ոլորտի վրա, քանի որ եթե ուզում ես դեֆիցիտ ստեղծել համաշխարհային շուկայում, ապա գների պարտադիր սահմանափակում մտցրու։ Այս միջամտությունն ընդհանրապես կարող է հանգեցնել նավթային ոլորտի մեջ թերներդրումների, արդյունահանման կրճատման եւ, որպես հետեւանք, գների բարձրացման»,- ասել է Նովակը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս