13:33:48 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նիկոլի հավերժացումը․ Աղասի Ենոքյան

    23:12 6 Հոկտեմբեր 2022

    Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրում է․

    «Մի կրկեսային տրյուկով՝ սալտո կատարելով, Նիկոլը թռավ ռուսական ձիուկի վրայից և փափուկ նստեց արեւմտյան նժույգի թամբին, ու այժմ սլանում է առաջ։

    Ինչպես նախկինում նա անփոխարինելի էր Ռուսաստանի համար, այժմ էլ դառնում է անփոխարինելի Արեւմուտքի համար։ Հայաստանի ողջ ընդդիմադիր դաշտն այժմ պրոռուսական է՝ սկսած Ռոբերտ Քոչարյանից ու Արթուր Վանեցյանից մինչեւ Ռուբեն Վարդանյան ու Տիգրան Արզաքանցյան։ Մի քանի մարգինալ խմբակները՝ Ծռերը, Արամ Սարգսյանն ու Լևոն Շիրինյանը զուտ նրա համար են, որ իրենց անհեթեթությամբ ընդգծեն Նիկոլի մենակությունն ու բացառիկությունը արեւմտամետ դաշտում։ Ընդ որում, Նիկոլը մենակ է ոչ միայն իր քաղաքական ուժի շնորհիվ, այլեւ անձնապես, քանի որ նրա բացակայության դեպքում ոչ ոք լուրջ չի ընդունի ՔՊ-ին։

    Որևէ իշխանափոխության դեպքում արդեն իսկ կարելի է կանխագուշակել Արեւմուտքի արձագանքը՝ նոր իշխանությունները լեգիտիմ չեն համարվի։ Ներկա աշխարհքաղաքական հարահոսում դա երեւի այնքան էլ էական չէ, բայց էականն այն է, որ Արեւմուտքն այժմ ամեն գնով կպաշտպանի իր գտածո եզակիությանը՝ Նիկոլին, ով հանուն իշխանության պատրաստ է ամեն ինչի։ Ընդ որում Արեմուտքն այժմ ստիպված կլինի պաշտպանել ոչ միայն Նիկոլի իշխանությունը, այլև մարմինը։

    Ընդդիմության շա՜տ երկար սպասեց ակնարկների ու հրամանների և դրանով ակամա հավերժացրեց Նիկոլին»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ