11:08:09 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները

    21:24 6 Փետրվար 2023

    Փետրվարի 6-ին աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը որպես բանախոս հանդես է եկել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում տեղի ունեցած կլոր սեղան֊քննարկմանը։ Այս մասին տեղեկանում է ԱԳՆ-ից։

    Իր խոսքում նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային միջավայրին եւ Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:

    ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումները:

    Մտքեր են փոխանակվել հայ-գերմանական հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման վերաբերյալ:

    Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս