22:06:12 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր էջի մասին

    23:12 5 Օգոստոս 2022

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր էջի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

    «Հավատում եմ, որ մեր բանակցությունները նոր էջ կբացեն մեր հարաբերություններում։ Դրան վերաբերում են եւ՛ էներգետիկ համագործակիցության հարցերը, եւ՛ Սեւ ծովում հացահատիկի արտահանման հարցը, եւ՛ զբոսաշրջությունը, եւ՛ տարածաշրջանային հարցերը»,-ասել է Էրդողանը։

    Նրա խոսքով՝ բանակցությունների եւս մեկ թեմա կլինի Սիրիայի ճգնաժամը։  

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս