11:05:47 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ի հիշատակ զոհված մեր հայրենակիցների՝ կարող ենք և պե՛տք է համախմբված և միասնաբար կառուցենք մեր ամուր տուն-հայրենիքը. ՀՀ նախագահ

    11:08 7 Դեկտեմբեր 2021

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 1988 թ.երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել:

    «Այսօր ոգեկոչում ենք 1988 թ. դեկտեմբերյան աղետի՝ երկրաշարժի զոհերի հիշատակը:

    Մխիթարանքի և զորակցության խոսքերս եմ հղում իմ բոլոր այն հայրենակիցներին, ովքեր աղետալի երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց հարազատներին ու մերձավորներին, ընտանիք ու տուն:

    Ի հիշատակ զոհված մեր հայրենակիցների՝ կարող ենք և պե՛տք է համախմբված և միասնաբար, ամենօրյա աշխատանքով ու նվիրումով, հույսով ու հավատով կառուցենք մեր ամուր տուն-Հայրենիքը, որը կանգուն կլինի ցանկացած արհավիրքի առջև»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս