19:20:12 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Քոչարյանի ընտանիքի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, դատական նիստը հետաձգվել է

    13:55 25 Հունվար 2022

    Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Դատական նիստին ներկա չէին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։  
     
    Ինչպես տեղեկացրեց Ռ․ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, նախագահի ընտանիքի անդամների մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ, և ինքը՝ որպես կոնտակտավոր անձ, թեստ է հանձնել, որի արդյունքը կլինի այսօր երեկոյան։ 
     
    Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն, իր հերթին, տեղեկացրեց, որ Գևորգյանը հեռակա կարգով մասնակցում է ԵԽԽՎ լիագումար նիստին։ Պաշտպանը նաև հիշեցրեց, որ հունվարի 24-28-ը Ստրասբուրգում նախատեսված նիստի մասին դատարանին նախապես տեղեկացրել են։ 
     
    Այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նախնական նշանակվեց փետրվարի 1-ին՝ կախված Ռոբերտ Քոչարյանի թեստի արդյունքից։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ